26/02/2020

հայերեն فارسی

Կյանքի բովում առաջատար պիտի լինել, Ցավի հանդեպ համբերատար պիտի լինել, Այս հեքիաթը հենց այնպես զուր չի ավարտվի, Մեծ գործ է սա, ՄԱՐԴ ու հանճար պիտի լինել: (ԱԹԹԱՐ ՆԵՅՇԱԲՈՒՐԻ)
Բովանդակություն
Clock
News > Ղասեմ Սուլեյմանին նահատակվել է Բաղդադում


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ղասեմ Սուլեյմանին նահատակվել է Բաղդադում

Բաղդադի օդանավակայանի դեմ ամերիկյան ուղղաթիռների հարձակման հետևանքով, նահատակվել են  ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին և Ալ Հաշդ ալ-Շաբի իրաքյան ժողովրդական աշխարհազորային կազմակերպության փոխհրամանատար Աբու Մեհդի ալ Մոհանդեսը:
Ղասեմ Սուլեյմանին կամ ինչպես ժողովրդի շրջանում ընդունված էր անվանել" Հաջ Ղասեմը, համարվում էր Իրանական իսլամական հեղափոխության և իրանական պետականության ռահվիրաներից ու կենդանի սիմվոլներից մեկը։ Այս լեգենդար և շատ սիրված հրամանատարին իրանական ինքնագիտակցությունը նույնացնում էր դյուցազնական Ռուստամի հետ։Ղասեմ Սուլեյմանին տարիներ շարունակ ղեկավարում էր  Էլ Ղոդս ռազմական հատուկ ստորաբաժանումը Իրանի սահմաններից դուրս։  Նրա ղեկավարությամբ էր իրականացվում ռազմական օգնությունը ՀԱՄԱՍ և Հեզբոլլա խմբավորումներին Պաղեստինում և Լիբանանում։ Վերջին տարիներին Ղոդս ստորաբաժանումը կարևոր դերակատարություն է ունեցել նաև Իրաքում ամերիկյան ռազմական ուժերի դուրս բերումից հետո քաղաքական իրավիճակը կայունացնելու հարցում։2012 թվականից ի վեր Ղասեմ Սուլեյմանու  անմիջական օգնությամբ Բաշար Ասադի կառավարությունը ի զորու գտնվեց հետ բերել մի շարք ռազմավարական քաղաքներ" շրջելով քաղաքացիական պատերազմի ընթացքը։ 


17:42 - 03/01/2020    /    համար : 742001    /    ցուցադրության քանակը : 44