27/09/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականը «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականը «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգին

 

      ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում դեկտեմբերի 6-ի երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել Գյումրիին նվիրված՝ «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգ, որին ներկա են եղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Համերգը Գյումրիի երաժշտարվեստը ներկայացնելուց զատ նաև հարգանքի տուրք էր 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին. մինչ համերգի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են նրանց հիշատակը: Համերգին ներկա էր նաև Հայաստանում ԻԻՀ  դեսպանատան մշակույթի խորհրդական պարոն Հեյդարին:

Գյումրիի երաժշտական ու արվեստի դպրոցների սաների կատարմամբ հնչել են դասական, գուսանական ու ժողովրդական ստեղծագործություններ:


16:54 - 11/12/2019    /    համար : 741016    /    ցուցադրության քանակը : 137