27/09/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Հայաստանի դպրոցներում Շահնամեի ընթերցանության մրցույթի ավարտը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Հայաստանի դպրոցներում Շահնամեի ընթերցանության մրցույթի ավարտը

 

Խնկո Ապոր Ազգային մանկական գրադարանում կայացավ Հայաստանի դպրոցներում Շահնամեի ընթերցանության մրցույթի եզրափակիչ փուլը: Միջոցառմանը ներկա էին  Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդականը, Խնկո-Ապոր անվան  Ազգային գրադարանի անձնակազմը և պարսից լեզվի դասախոսներ ու աշակերտներ: Միջոցառման սկզբում գրադարանի տնօրեն տիկին Տոնոյանը բարձր գնահատեց Մշակույթի կենտրոնի անձնակազմի աշխատանքը և վերջինիս կողմից առաջարկված մշակութային ծրագրերը՝ դրանք անվանելով երկու հարևան երկրների միջև մշակութային կամուրջ: Այնուհետ խոսքով հանդես եկավ ԻԻՀ մշակութային խորհրդական պարոն Հեյդարին՝ ուրախություն արտահայտելով  այս երկկողմ մշակութային ծրագրի կայացման առթիվ և բարձր գնահատելով մրցույթը ընթացիկ ամիսների ընթացքում բարձր մակարդակում անցկացրած դատավորների աշխատանքը: Եզրափակիչ հանդեսի ընթացքում հայ աշակերտները ներկաներին ներկայացրին Ռոստամի և Սոհրաբի դյուցազներգությունից հատվածներ: Հանդեսի ավարտին մրցանակներ հանձնվեցին մրցույթի երկու՝ հայերեն և պարսկերեն հատվածներում առաջինից չորրորդ տեղերը գրաված աշակերտներին: Հանդեսի անցկացմանը զուգահեռ ներկաների ուշադրությանը ներկայացվեց դպրոցականների՝ <Իրանն իմ աչքերով> խորագրված նկարչական ցուցահանդեսը:


 


15:35 - 10/12/2019    /    համար : 741004    /    ցուցադրության քանակը : 152