23/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Քեյհան Քալհորը՝ 2019 թվականի Վումեքս համաշխարհային երաժշտության փառատոնի տարվա մեծագույն կատարող


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Քեյհան Քալհորը՝ 2019 թվականի Վումեքս համաշխարհային երաժշտության փառատոնի տարվա մեծագույն կատարող

 

     2019 թվականի հոկտեմբերի 28-ին իրանցի վիրտուոզ քամանչահար Քեյհան Քալհորն արժանացել է «Վումեքս» համաշխարհային երաժշտության փառատոնի տարվա մեծագույն կատարողի մրցանակին: Վումեքսը համաշխարհային էթնիկ և ազգային ավանդական երաժշտության փառատոն է:  Փառատոնի այս տարվա բաժիններից մեկը նվիրված էր քամանչահարությանը: Փառատոնի նշաձողերից էին ազդեցիկ երաժշտության ստեղծումը, ավանդական իրանական երաժշտության ներկայացումը համաշխարհային հասարակությանը:

    Մրցանակը ստանալուց հետո երաժիշտն ասել է. «Ես այս մրցանակը չեմ համարում իմ անձնական ձեռքբերումը: Այսօր ես այս մրցանակն ընդունում եմ Իրանի ողջ երաժշտական հանրության անունից և նվիրում Մուհամմադ Ռեզա Շաջարյանին, ում ձայնին բոլորս ենք կարոտել: Հուսով եմ՝ նրա առողջությունը լավ է, և նա կընդունի իմ նվերը»: «Վումեքս» փառատոնի կայքում այս առթիվ նշված է.-«Քեյհան Քալհորի» համար նրա քամանչայի ձայնը  կարծես իր սեփական ձայնը լինի: Երբ նա նվագում է, կարծես իդեալական ձայն է ստեղծում,որով շփվում է ամբողջ աշխարհի մարդկանց հետ»:

    Հայտնի քամանչահարը սովորել և աշխատել է Իրանի լավագույն երաժիշտների հետ երկրի տարբեր շրջաններից:  Նա միաժամանակ համագործակցում է այլ մշակույթներից երաժիշտների հետ, որոնց թվում է սեթարի հնդիկ վարպետ Շուջաթ Հուսեյն խանը:

 


13:16 - 31/10/2019    /    համար : 737896    /    ցուցադրության քանակը : 63