10/12/2019

հայերեն فارسی

Զգուշա ցի՞ր մարդկանց սրտի վերքից խոր, Ներսի վերքը մահացու է ահավոր, Ուժերիդ չափ մարդկանց վիշտը փարատի, Սրտից ելած ահը աշխարհ կքանդի: (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > Վարանդի «Բերդաքաղաք» գրքի շնորհանդեսը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Վարանդի «Բերդաքաղաք» գրքի շնորհանդեսը

 

       Գրողների միության մեծ դահլիճում տեղի ունեցավ իրանահայ բանաստեղծ Վարանդի «Բերդաքաղաք» գրքի շնորհանդեսը, որին ներկա էր Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական պարոն Հեյդարին:  Գիրքը ընթերցասերների և գրաքննադատների ուշադրությունն է սևեռում 1921-1922թթ. փետրվարյան ապստամբության ժամանակ տեղի ունեցած դեպքերի վրա:

Դահլիճում ներկա հյուրերը իրենց ոգևորությունն ու հիացմունքն արտահայտեցին գրքի վերաբերյալ: Գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի գնահատմամբ.- «Վարանդի թարգմանությունների, գրքերի, նրա և Իրանի գրողների հետ կապերի շնորհիվ մեզ համար լավ ճանապարհ է բացվում դեպի իրանական ժամանակակից գրականություն, իրանական մշակույթ»:

Պարոն Հեյդարին իր խոսքում գրողներին համարեց ժողովուրդների գոյատևման կարևոր գործոն ,  օրինակ բերելով Ֆիրդուսուն՝ որպես պարսիկ ժողովրդի գոյապահպանման համար մեծ ավանդ ունեցող արվեստագետի և դրվատեց Վարանդի մեծ վաստակը հայ և իրանցի ժողովուրդների գրական վաստակը միմյանց ներկայացնելու հարցում:

 


13:54 - 22/10/2019    /    համար : 737582    /    ցուցադրության քանակը : 15