23/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Արբաին


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Արբաին


      Արբաինը Իմամ Հուսեյնի նահատակության քառասունքի օրն է: Իմամ Հուսեյնը իր թվով 72 կողմնակիցների հետ հերոսաբար մարտիրոսվել է Օմայան հարստության խալիֆ Յազիդի դեմ անհավասար մարտում: Իմամ Հուսեյնի մահվան լուրը Մեդինա հասնելուն պես բնակչության շրջանում հուզումներ են սկսվում: Շուտով մարգարեի ընտանիքի կանայք և Իմամ Հուսեյնի կենդանի մնացած միակ որդի Զեյն ալ Աբեդինը այցելում են նահատակների գերեզմանին: Այդուհետ շիաների շրջանում աստիճանաբար տարածվում և տրադիցիայի է վերածվում քառասունքի օրը հիշելը: Այսօր Արբաինը համարվում է աշխարհում ամենամարդաշատ կրոնական հավաքներից մեկը: 2012-2013 թթ Արբաինի ժամանակ Իմամ Հուսեյնի գերեզման այցելել է շուրջ 15 միլիոն մարդ:


12:17 - 21/10/2019    /    համար : 737381    /    ցուցադրության քանակը : 90