18/10/2021


հայերեն

Կարգին մրադկանց հետ քեֆ արա, գավերը լի՛ց, Կամ յրաի՛դ հետ խմիր գինին դու ոգելից, Թե ինչքա՞ն ես խմել, ոչ ոք թող չիմանա. Չափդ պահի՛ր ու չես ընկնի երբեք հալից։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
ԽԱՋԵ ՆԱՍԻՐ ԷԴ-ԴԻՆ ԹՈՒՍԻ

ԽԱՋԵ ՆԱՍԻՐ ԷԴ-ԴԻՆ ԹՈՒՍԻ

(1218-1293)

 

Անվանի գիտնական և գրող Խաջե Նասիր էդ-դին Թուսին Իրանի և իսլամի գիտական պատմության ամենահեղինակավոր դեմքե­րից է: Նա իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացավ նախ փրկել մոնղոլական ցեղերի կողմից ավերված Իրանի գիտական շքեղ պալատը, այնուհետև հեղինակելով մի շարք արժեքավոր գր­քեր, հաստատելով Մարաղե քաղաքի հանրահայտ աստղադիտա­րանը, և նրանում գործող հարուստ գրադարանը, համալրեց Իրանի և համաշխարահայն խոշոր անձանց շարքերը:

Խաջե Նասիր էդ-դին Թուսին ծնվել է 597-ին (1218 թվ.), Իրանի Խորասան նահանգի Թուս քաղաքում: Նա կրթությունը ստացել է իր հոր Սոհամմադ բեն-օլ-Հասանի մոտ, որը նույնպես, Թուսիի անվանի գիտնականներից էր: Այնուհետև մեկնել է Նեյշաբուր, աշակերտել է մի շարք գիտնականների աստվածաբանների, մաթե­մատիկոսների և աստղագետների մոտ:

Չինգիզ Խանի արշավանքների ժամանակ Խաջե Նասիր էդ-դինը 22 տարեկան էր: Դրանից մի քանի տարի հետո նա հանդիպեց ժամանակի խոշոր գիտնական Նասեր էդ-դին Ղահեստանի հետ, իր գի­տելիքներով արժանացավ նրա ուշադրությանը, և նրա հանձնարա­րությամբ թարգմանեց «Ալթահերե» վերտառությամբ մի գիրք, որը հիմք հանդիսացավ ստեղծելու իր գլուխգործոցը «Ախլաղե Նասերին» (Նասերի բարոյականությունը):

657-ին (1278), երբ Չինգիզ Խանի ժառանգորդներից Հոլաքու Խանը գրավեց Բաղդադը, Խաջե Նասիր էդ-դինը արդեն արժանա­ցել էր նրա ուշադրությանը, և հանձնարարություն էր ստացել հիմ­նել Մարաղեի աստղադիտարանը: Հանձարարության կատարումը չուշացավ: Աստղադիտարանը շնորհիվ Խաջեի և նրա համախոհ­ների հիմնվեց այդ նույն տարում: Որպես փոխհատուցում Հոլաքու Խանի հրամանով Իլխանների կրոնական ողջ կալվածքը հանձնվեց նրա տրամադրությանը:

 

 

Տվյալ կալվածքների եկամուտների շներհիվ էր, որ Խա­ջեն կարողացավ Մարաղեում ստեղծել այդ գիտական կենտրոնը, «ի մի բերել տարբեր տարածաշրջանների ողջ գիտական միտքը, հաստատել մի հարուստ գրադարան», որտեղ Բաղդադից, Մի­ջին Ասիայից և Ալժիրից հավաքած գրքերի քանակը, ըստ հավաստի աղբյուրների, կազմում էր չորս հարյուր հազար հատոր:

Խաջեի մնացած կյանքը անցավ գիտական աշխարհին ծառայելով, և քանի որ նա մտերիմ հարաբերության մեջ էր Հոլաքու Խանի և նրա մերձավորների հետ, երբեք չտրվեց աշխարհիկ պաշտոննե­րին և իր թանկարժեք ժամանակը ծախսեց միայն գրքեր կազմելով: Խաջե Նասիր էդ-դին Թուսին չափազանց գթասիրտ, համբերա­տար, խոհեմ և մարդասեր անձնավորություն էր: Գուցե նա, շնոր­հիվ հենց այս մարդկային հատկանիշների, և՝ Հոլաքու Խանի հետ ջերմ հարաբերության, հաջողեց մահից փրկել մի շարք գիտնականների ու մտավորականների, ներառյալ մեծն Աթա-մոլք Ջովեյնիի կյանքը:

Ալքոթբին Մարաղեի աստղադիտարանի հաստատման փաստը վերագրում է Նասիր էդ-դինին, ոչ թե Հոլաքու Խանին: Նա այդ մա­սին գրում է.

«...Երբ Խաջեն սույն գիտական կենտրոնի նախագիծը ներկայացնում է Խանին, վերջինս հարցնում է. «Ի՞նչ օգուտ կարող է բե­րել մեզ այդ կենտրոնը: Արդյոք կարող ենք դրա օգնությամբ կան­խել վերահաս վտանգները»: Եվ Խաջեն պատասխանում է. «Հրա­մայեք, Խան, մեկը գաղտնագողի բարձրանա այս բարձունքը և այնտեղից մի հսկա տաշտ նետի գետին»...Խանի հրամանն իս­կույն ի կատար է ածվում: Տաշտի ահեղ դղրդոցից բոլորը սարսա­փում են, բացի Խանից և Խաջեից, որոնք տեղյակ էին այդ մա­սին... Մի պահ քար լռությունից հետո Խաջեն բացատրեց. «Աստ­ղագիտությունը նման է այս միջադեպին: Երբ մարդ գիտություննե­րով օժտված է լինում, ապա վախն ու սարսափը, որ տգիտության արդյոնք է, նրան չի համակում»: Այս բացատրությունից հետո Խանը հանդիսավոր կերպով իր համաձայնությունն է հայտնում: Սույն միջադեպը գալիս է ապացուցելու, որ այս պատմական սռեղծվածը Մարաղեի աստղադիտարանի ստեղծումը, իրանցի հայտնի գիտնականի մտքի ու պրպտումների արգասիքն է, ոչ թե մի կիսավայրենի ասպատակողի նախաձեռնություն:

 

 

Համենայն դեպս, վերը նշված գիտնականների և բազ­մաթիվ գրքերի կենտրոնացումը, ինչպես նաև բազմաշնորհ Խաջե Նասիր էդ-դին Թուսիի կազմակերպչական հանճա­րը, Մարաղեն դարձրեցին դիտական այնպիսի կենտրան, որի ազդեցությունն ամբողջ յոթերորդ և ութերորդ դարերում նկատելի էր թե՛ Իրանում, թե՛ արտասահմանյան բազմաթիվ երկրներում:

Մարաղեի աստղադիտարանի արգասաբեր պտուղներից է նաև  պարսկալեզու «Զիջ Իլխանի» գիրքը, որը բաղկացած է չորս տար­բեր գլուխներից: Աոաջին գլուխը զուտ պատմական բնույթ ունի: Նրանում զետեղված են գիտնականներ՝ Օթողիոս Դ’Ասկալանի (Eutocius D’Ascalan), Ապոլոնիոս դե Պեռգայի (Apollonius De Perga), Պտղեմեոս Կլավդիոսի (Ptolemaios Klaudios- Almegeste), Արքիմեդի, Էվկլիդեսի, և ...մի շարք գիտական ստեղծագործու­թյուններ, որոնք հեջրի երկրորդ, երրորդ և չորրորդ դարերում, թարգմանվել էին արաբերեն, իսկ Խաջե Նասիր էդ-դինի ջանքերի և խոր ուսումնասիրություններից հետո թարգմանվեցին նաև պարսկերեն լեզվով, որոնք հունական գիտությունը լավագույնս տարածեցին Իրանում: Հետագա գիտնականները հավաստում են, որ Խաջեի ձեռնարկած թարգմանությունները շատ ավելի պարզ, ըմբռնելի և բնագրին մոտ են, քան արաբալեզու թարգմանու­թյունները: Երկրորդ և մյուս երկու գլուխները խոսում են աստղերի, աստղագուշակությունների, նրանց գրաված դիրքերի և ընդհանրապես տիեզերքի մասին:

Այս բոլորից բացի Խաջե Նասիր էդ-դին Թուսին նաև գրող ու բանաստեղծ է: Նրա արձակ գործերը չափազանց շատ են: Տրամաբանությանը վերաբերվող նրա «Ասաս օլ-էղթեբաս» (փոխառու­՛թյան հիմունքները) գիրքը իր տեսակի մեջ ամենահանգամանալից, հավաստի և արժեքավորն է պարսից գրականության մեջ: Նրա բանաստեղծությունները, սակայն, թվով շատ քիչ են (700 երկտող), բայց կուո ու բովանդակալից են:

 

...Ինչ խոսք, պառավի իլիկին ենք նման,

Տուտը մեր ձեռքում է, իսկ մենք թափառական:

Մի ամբողջ կյանք գիտական խաչմերուկներում ասպատակեցի,

Մինչ աշխարհի առեֆների վարք ու բարքը վաստակեցի:

Իսկ, երբ պատռեցի հոգնաբեկ սրտիս շղարշը մեկեն,

Հասկացա իսկույն, որ էս աշխարհից ոչինչ չգիտակցեցի:

 

 

Այս պալատից նվիրական վեր ելար ոտքի,

Իրականացրիր մարդկանց փափագը մտքի:

Սակայն ինչ օգուտ, երբ իղձերդ անկատար,

Գնացիր ու թողեցիր ամեն ինչ նույն կարգի:

 Սիրո յոթ քաղաքը գրքից

Պարսկերենից թարգմանեց Ջանի Ղարիբյանը

ԽԱՋԵ ՆԱՍԻՐ ԷԴ-ԴԻՆ ԹՈՒՍԻ