Կենսագրական և մասնագիտական տվյալներ
Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարի, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական
Ծնվել է 1969 թ. սեպտեմբերի 6-ին
Կրթությունը՝ իրավաբանական
Գործունեության սկիզբը՝ 1992թ.-ից աշխատել է լրատվության բնագավառում, այդ թվում՝ համագործակցել է «Թեհրան թայմզ» թերթի և լրատվական այլ հրատարակչությունների հետ:
1993 թ.-ից գործունեություն է ծավալել միջազգային ասպարեզում:
1994-1995թթ. եղել է Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության լրատվական տեղեկատուի պատասխանատու:
1996 թ.-ից սկսել է աշխատել որպես Կենտրոնական Ասիայի եւ Կովկասյան տարածաշրջանի փորձագետ:
1997թ. Ուզբեկստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի փորձագետ:
2000-2002 թվականներին՝ Տաջիկստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի փորձագետ:
2009-2011 թվականներին՝ Տաջիկստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կցորդ:
2011-2013 թվականներին՝ Տաջիկստանի Խոջանդ քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ներկայացուցչության հիմնադիր և ղեկավար:
2017 թ.-ից՝ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութի խորհրդական:
Լրացուցիչ տեղեկություններ
-Տաջիկ երեխաների կրթության և մշակույթի բնագավառում ծավալած գործունեության համար «Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի» կողմից (UNICEF) 2003 թ.-ին ստացել է շնորհակալագիր:
- Տաջիկստանում բնակվող աֆղանցիներին մշակութային ծառայություններ մատուցելու համար ՄԱԿ-ի «Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար»-ի կողմից 2012 թ.-ին պարգևատրվել է շնորհակալագրով:
- Տաջիկստանի մշակույթի նախարարի կողմից մշակույթի նախարարության հետ ընդլայնված համագործակցության և Տաջիկստանի մշակութային կյանքում մատուցած ծառայությունների համար 2011 թվականին պարգևատրվել է «Մշակութային մնայուն դեմք պատվո մեդալով»:
Իր գործունեության ընթացքում նա ակտիվորեն մասնակցել է միջազգային և տարածաշրջանային տարբեր սեմինարների և նիստերի՝ ներկայացնելով հոդվածներ նվիրված Կենտրոնական Ասիային, մասնավորապես Տաջիկստանին:
|