ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ (ԿԱՊՈՒՅՏ) ՄԶԿԻԹ
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մեկենասությամբ և ջանքերով Հայաստանում վերակառուցվել է մի մզկիթ, որն ապշեցնում է յուրաքանչյուր այցելուի: Այս մզկիթը, որը հայտնի է Երևանի կապույտ մզկիթ անվամբ, կովկասյան տարածաշրջանի ամենամեծ մզկիթներից է: Կոմունիստական կարգերի օրոք այն մոռացության էր մատնվել և մոտ 70 տարի, որպես անգին մի գոհար թաղված էր մառախլապատ ամպերի մեջ:
Հայաստանի անկախացումը հանդիսացավ Իրանի Իսլամական Հանրապետության և այս երկրի միջև հարաբերությունների հաստատման միջոց: ԻԻՀ դեսպանատունը ՀՀ կառավարության և ղեկավարների հետ ունեցած բազմաթիվ հանդիպումների արդյունքում ստեղծեցին նախադրյալներ՝ իրանական ճարտարապետության համաձայն այս հրաշագեղ իսլամական կոթողի վերակառուցման և վերանորոգման համար:
ՄԶԿԻԹԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ Հայաստանի պետական թանգարանում առկա փաստաթղթերի Երևանում մուսուլմանների կողմից կառուցվել են թվով 7-8 մզկիթներ և իսլամական հոգևոր մի քանի այլ կառույցներ, որոնք քաղաքական իրավիճակի և կառավարման համակարգերի փոփոխության արդյունքում մատնվել են բացարձակ անուշադրության կամ հիմնովին ավերվել:
Մադամ Դելանովայի ճամփորդական գրառումներում կա մի երևանյան լուսանկար, որում երևում է մի մզկիթ, սակայն ոչ կենտրոնականը, և այս փաստը վկայում է Երևանում առկա այլ մզկիթների մասին:
Վերոհիշյալ մզկիթներից և կառույցներից պահպանվել է միայն մեկը, որը հայտնի է Երևանի կենտրոնական կամ կապույտ մզկիթ: Երբեմն այն կոչում են նաև ՙԽանի մզկիթ՚: Կոմունիստական իշխանության օրոք ծառայելով որպես Երևանի պատմության և բնության թանգարան, այն փրկվեց ոչնչացման վտանգից: Իսկ մզկիթի բակն այս ժամանակահատվածում ծառայում էր որպես հայ մտավորականների և գրողների հավաքատեղի:
Իհարկե մզկիթը թանգարանի կարգավիճակում բոլորովին չվերակառուցվեց, սակայն այս փաստն օգնեց, որպեսզի հիմնովին չավերվի՝ որպես հոգևոր սրբավայր և պահպանվեց նրա հիմնական կառույցն ու տեսքը:
Հիմնովին ավերվեցին ՙԹափե Բաշ՚ (հիմն. 1678 թվ), ՙՋաՖար՚ (հիմն. 1898 թվ) և 18-րդ դարին պատկանող ՙՍարթափե՚ մզկիթներն ու մյուս իսլամական կառույցները:
Ըստ կենտրոնական մզկիթի արձանագրություններում նշված գրառումների, այն հիմնվել է 1765 թվականին, որը հանդիսանում էր Զանդյան դինաստիայի կառավարման վերջին շրջանը, Երևան քաղաքի նահանգապետ Հոսեյն Ալիխանի կողմից: 18-րդ դարի երկրորդ կեսին նա հանդիսանում էր Երևանի Էմիրների Էմիրը կամ Բիգլեր Բեգին:
Աբուհասան ՂաՖարի Քաշանիի ՙԳոլշեն Մորադ՚ գրքում, որում ինչ- որ չափով արտացոլված են Քյարիմխան Զանդի կենսագրությունն ու ժամակաշրջանը, նշված է նաև Ղաջարյան դինաստիայի և այն մասին, որ ՍեՖևյանների իշխանության նախնական շրջանում այս դինաստիան ապրում էր Երևանում և Գյանջայում: Հենց այս գրքում նկարագրելով 1796 թվականի իրադարձությունները, կենտրոնական մզկիթի հիմնադիր Հոսեյն Ալիխանը հիշատակվում է որպես Երևան քաղաքի Բիգլեր Բեգի:
Երևանի պատմության թանգարանից և ազգային արխիվից հավաքված լուսանկարներն ու պատկերները ցույց են տալիս, որ Երևանի կենտրոնական մզկիթը մինչև 1951 թվականը գործել է որպես մուսուլմանների հոգևոր ճեմարան և կրոնական սրբավայր:
Այս մզկիթը 1907-1910 թթ-ի ընթացքում (Հիջրայի 1325-1328 թթ) առաջին անգամ վերանորոգվեց, դա առաջին համաշխարհային պատերազմի և Ռուսաստանում կոմունիստական կարգերի հաստատման ժամանակահատվածն էր, իսկ կոմունիստական կարգերի աստվածամերժ քաղաքականության արդյունքում այն կրկին մատնվեց անուշադրության և զերծ մնաց որևէ հոգածությունից:
Այս գործոնը նոր կոմունիստական և խորհրդային կարգերի քաղաքականության ծրագրերի արդյունքում, ինչպիսին էր օրինակ Երևան քաղաքի կենտրոնական նախագծի իրականացումն ու նոր պողոտաների կառուցումը, հատկապես մզկիթի հյուսիս - արևմտյան հատվածում, որը ներկայումս հանդիսանում է մզկիթի գլխավոր մուտքը, մզկիթի որոշ հատվածներ քանդվեցին և ավերվեցին: Այսինքն, ավերվեց մզկիթի միակ մուտքը և վեևածվեց մի մութ ու նեղ միջանցքի:
Մզկիթի մոտակայքում կառուցվեցին խանութներ և առևտրի կենտրոններ: Իսկ այդ նեղ ու մութ միջանցքը բոլորովին նման չէր մզկիթի մուտքի:
Երևան քաղաքի ընդհանուր նախագծի հետ կապված այս բոլոր խնդիրներին ավելացավ նաև հարակից փողոցների մակարդակի բարձրացումը մոտ 2 մետրով, որի արդյունքում մզկիթը հայտնվեց փոսի մեջ: Իսկ շրջակա հողերի խոնավության պատճառով շինության արևելյան և արևմտյան հատվածների ներսի պատերը, կամարներն ու սենյակները քայքայվեցին:
Ուժգին խոնավությունն և անձրևները պատճառ հանդիսացան, որպեսզի մզկիթի պատերին և տանիքին խոտեր և անգամ մեծ ու փոքր ծառեր աճեն: Տիրում էր այնպիսի խոնավություն, որ համապատասխան մասնագետների կարծիքով անհրաժեշտ էր շինությունը հիմնովին քանդել և կառուցել նորը: Սակայն Աստծո կամքով, բարեգթությամբ և հոգևոր առաջնորդի ուխտով այս մզկիթը պահպանվեց և վերակառուցվեց:
ՄԶԿԻԹԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Երևանի կենտրոնական մզկիթը զբաղեցնում է 7000 քառ. մ ընդհանուր տարածք (70 X 100 մմ), ունի 28 սենյակ՝ բակի աջ և ձախ կողմերից յուրաքանչյուրում 14 սենյակ:
Մզկիթի ներքին խորանը ունեցել է 70 X 50 մմ տարածք, իսկ հարավ-արևմտյան հատվածում գտնվող մինարեթի բարձրությունը 24 մ է: Մզկիթի գմբեթն ունեցել է կապույտ գույն, որի համար էլ սրբավայրը կոչել են ՙԿապույտ մզկիթ՚: |