Հայ ժողովրդի կրթական ավանդույթների արմատները հասնում են մինչև քարե դար, շումերական դարաշրջանի սեպագիր արձանագրություններ, նախաքրիստոնեական գրի ժամանակներ:
Հայ ժողովրդի կրթության ներկա ժամանակաշրջանի պատմությունը սկսվում է 5-րդ դարից՝ հայոց գրերի գյուտով և հայկական այբուբենի ստեղծմամբ: Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, վերստեղծել կամ վերականգնել է ժամանակի մեծագույն մտածող Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին:
Հայոց առաջին դպրոցներից մեկը «Հայոց Արևելից կողմերում» (Ուտիք, Արցախ) բացվել է Ամարասի վանքում։ Զուգահեռաբար զարկ է տրվում թարգմանական գրականությանը, որի առաջնեկը «Աստվածաշնչի» հայերեն թարգմանությունն է՝ Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի նախաձեռնությամբ: Ուսումնասիրողները «Աստվածաշնչի» հայերեն թարգմանությունն անվանում են «Թագուհի թարգմանութեանց»:
1992թ. Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեն վերակազմակերպվում է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության:ՀՀ Նախագահի 1995 թ. հուլիսի 25-ի «ՀՀ կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի և ՀՀ կառավարության 1995 թ. օգոստոսի 4-ի «ՀՀ կառավարության կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» որոշման համաձայն` դադարեցվում է ՀՀ բարձագույն կրթության և գիտության և ՀՀ լուսավորության նախարարությունների գործունեությունը` նրանց միաձուլման կապակցությամբ՝ իրավահաջորդը ճանաչելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: |