Պատմաբանները Հայոց պատմության փուլերը բաժանում են մի քանի դարաշրջանի: Այդ բաժանումն կոչվում է պարբերացում:
Ներկայումս պարբերացումը կատարվում է հետևյալ սկզբունքով.
- Հնագույն շրջան - անհիշելի ժամանակներից մինչև Վանի թագավորության անկումը:
- Հին շրջան - Երվանդունիների թագավորության կազմավորումից մինչև քրիստոնեության պետական կրոն հռչակվելը Հայաստանում, այսինքն` մինչև IV դարի սկիզբը:
- Հայոց միջնադարի շրջան - քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց մինչև XVII դարի կեսերը կամ հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը: Այն իր հերթին բաժանվում է վաղ, զարգացած և ուշ միջնադարի ժամանակաշրջանների:
- Նոր շրջան - սկսվում է XVII դարի հայ ազատագրական շարժումներով և հասնում մինչև 1918թ. մայիսի 28-ին Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը:
- Նորագույն շրջան - ընդգրկում է Հայաստանի առաջին, երկրորդ (Խորհրդային Հայաստանի) և երրորդ Հանրապետությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմությունը` հասնելով մինչև մեր օրերը: