Մուսուլմանների կարծիքով, Ղուրանն աստվածային հրաշագործ գիրքն է, որ գրվել է արաբերեն և Աստծո կողմից ու Գաբրիել հրեշտակի միջոցով ներշնչվել իսլամի մարգարեին:
Մուսուլմանների կարծիքով, Ղուրանի ներշնչումը տեղի է ունեցել երկու փուլով: Առաջին անգամ այն ներշնչվել է իսլամի մարգարեին միանգամից և ամբողջությամբ, իսկ երկրորդ անգամ` 23 տարվա ընթացքում:
Ղուրանը մուսուլմանների ամենակարևոր կրոնական գիրքն է: Մուսուլմաններն այն համարոմ են հրաշք և Մոհամմադի մարգարեության ապացույցը: Իսլամական բոլոր ուղղությունները միակարծիք են Ղուրանի բովանդակության հարցում: Մուսուլմանները համոզված են, որ Ղուրանը անսխալ է և քարիմ այսինքն` Մեծ և ողորմած և մաջիդ`սիրելի և փառավոր: