12/06/2021

հայերեն فارسی

Ես գիտե՛մ այս աշխարհը, ուր գողը նեցո՛ւկ է գողին, Ուր վեճի մեջ իմաստո՛ւնն է հաճախ պարտվում հիմարին, Ազնիվ մարդուն ամոթանք է տալիս ինչ-որ սրիկա… Իսկ մի կաթիլ խնդությունը՝ ձուլվում վշտի ծովերին: ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Բովանդակություն
Clock
News > Անհամբեր կրիան - Քալիլա և Դիմնա առակներից


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Անհամբեր կրիան - Քալիլա և Դիմնա առակներից

 

Լճակում մի կրիա և երկու արագիլ էին ապրում: Նրանք մտերիմ ընկերներ էին և միասին ուրախ ու երջանիկ օրեր էին անցկացնում:

Եվ, ահա, մի օր անձրևները դադարում են: Երկրով մեկ սով ու երաշտ է տարածվում: Արևի կիզիչ ճառագայթներից կամաց-կամաց ցամաքում է նաև լճակը: Այդ ամենը տեսնելով՝ արագիլները որոշում են ուրիշ երկիր չվել: Գնում են կրիային հրաժեշտ տալու.

- Թեև մեզ համար խիստ ծանր կլինի քեզնից բաժանվելը, բայց ստիպված ենք հեռանում, քանի որ փրկվելու ուրիշ ելք չունենք:

Կրիան տխուր-տրտում պատասխանում է.

 - Սիրելի բարեկամներ, դուք լավ գիտեք, որ ես ձեզնից ավելի ջրի պահանջ ունեմ, և եթե լճակն իսպառ ցամաքի, հաստատ կմեռնեմ: Սակայն իմացեք, որ ձեր կարոտն ինձ ավելի շուտ կսպանի: Խնդրում եմ՝ մի ճար արեք և ինձ էլ ձեզ հետ տարեք:

Արագիլներն ասում են.

- Քեզ տանելու հնար, իհարկե, կգտնենք, բայց, ախր, մենք քեզ լավ ենք ճանաչում, դու երբեք ընկերներիդ չես լսում և նրանց խրատներին լրջորեն չես վերաբերվում:   Ես սիրով կենթարկվեմ ձեր ասածներին, - խոստանում է կրիան:

Արագիլները մի փայտի կտոր են բերում և կրիային հորդորում, որ բերանով ամուր բռնի փայտի մեջտեղից: Մենք էլ փայտի ծայրերը կբռնենք ու երեքով միասին կթռչենք,- ասում են արագիլները: Շատ հնարավոր է՝ մեզ տեսնողները զարմանան, մեր ետևից կանչեն, սակայն դու չպետք է բերանդ բացես ու նրանց պատասխանես:

Կրիան համաձայնում է. բերանով ամուր բռնում է փայտից ու արագիլների հետ օդ բարձրանում: Նրանք թռչելով անցնում էին գյուղերի ու քաղաքների վրայով: Թռչող կրիային տեսնելով՝ մարդիկ զարմացած բացականչում էին.

- Ինչպիսի ժամանակներ են, նույնիսկ կրիաներն են թռչում: Այսպես բոլոր կողմերից՝ աջից ու ձախից կրիայի ականջին էին հասնում այդ բացականչությունները, սակայն նա լռում էր և պատասխան չէր տալիս: Ի վերջո, չի դիմանում և բերանը բացում է, որ պատասխանի.

-Լավ եմ անում, ձեր աչքն էլ հանում եմ:

Բայց դեռ խոսքը բերանում, պոկվում է, վայր ընկնում: Արագիլները ցավով ու ափսոսանքով էին նայում դեպի մահը գահավիժող կրիային և իրենք իրենց մտածում.

-Բարի խրատներ տալն ընկերոջ պարտքն է, սակայն, ավա՜ղ, միայն երջանիկներն են այդ խրատները լսում: 

Քալիլա և Դիմնա առակներ

Թարգմանությունը պարսկերեն բնագրից

 և ծանոթագրությունները՝

Գևորգ Ասատրյանի

Նկարիչ՝ Գևորգ Պողոսյան

 

لاک پشت و مرغابیها ـ از حکایت های کلیله و دمنه

 در روزگاران قدیم، در کنار برکه‌ای دو مرغابی با لاک‌پشتی زندگی می‌کردند و دوستان خوبی بودند.
روزها از پی هم می‌گذشت و آنها با هم با دوستی و مودّت روزگار می‌گذرانیدند تا این که از بد روزگار، هوا بسیار گرم شد و آب آبگیر خشک. وقتی که اوضاع این گونه شد، مرغابی‌ها با هم مشورت کردند و گفتند: «ما باید به جای دیگری برویم چرا که بقای ما به وجود آب وابسته است
بالاخره با هم توافق کردند که به جای دیگری نقل‌ مکان کنند. برای خداحافظی نزد لاک‌پشت رفتند. لاک‌پشت جریان را شنید و بسیار ناراحت شد و غصه‌دار. گفت:«من به بودن شما عادت کرده ام. شما بهترین دوستان من هستید. اگر شما مرا ترک کنید من از تنهایی و غصه خواهم مرد
مرغابی‌ها هم که با لاک‌پشت دوستی و مودّت داشتند، از ناراحتی وی اظهار ناراحتی کردند و گفتند: «ما هر کجا که برویم باز به یاد تو خواهیم بود. اگر بخواهی می‌توانیم تو را با خود ببریم ولیکن شرط دارد. ما این گونه عمل می‌کنیم، یک تکه چوب قوی پیدا می‌کنیم و هر یک از طرفی آن را به منقار می‌گیریم. تو نیز با دهانت چوب را نگه دار. ما پروازکنان تو را هم به محل موردنظرمان خواهیم برد. شرطمان این است که در طول مسیر هر اتفاقی هم افتاد تو هرگز دهانت را باز نکنی
لاک‌پشت از این پیشنهاد شاد شد و شرط را پذیرفت و آنها نیز مشغول آماده‌سازی مقدمات سفر شدند.
چوبی آوردند و لاک‌پشت وسط چوب را به دندان گرفت. مرغابی‌ها دو طرف چوب را برداشتند و او را به هوا بردند. وقتی که بالا رفتند، مردم که از دیدن مرغابی‌ها و لاک‌پشت شگفت‌زده شده بودند، مرتب فریاد می‌زدند که مرغابی‌ها با خود لاک‌پشت می‌برند!
لاک‌پشت ساعتی خود را نگه داشت ولی بعد طاقتش تمام شد و گفت: «تا کور شود هر آنکه نتواند دید
دهان گشودن همانا و از بالا به پایین پرت شد

 

 

 

 


13:19 - 27/05/2021    /    համար : 769704    /    ցուցադրության քանակը : 23