06/05/2021

հայերեն فارسی

Թախծի ծառը արմատ ձգեց իմ հոգու մեջ մեղավոր, Աստծո շեմին պաղատեցի ես օրն իբուն, սգավոր, Սիրելիներ, գնահատեք դուք մեկմեկու արժեքը. Մահը քար է, ադամորդին` մի ապակի լուսավոր: ԲԱԲԱ ԹԱՀԵՐ
Բովանդակություն
Clock
News > Ղադրի գիշերը Ռամազան ամսի գիշերներից մեկն է


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ղադրի գիշերը Ռամազան ամսի գիշերներից մեկն է

Ռամազանն իսլամական լուսնային օրացույցի իններորդ ամիսն է, որի ընթացքում  մուսուլմանները ծոմ են պահում։ 

Ռամազան ամսին ծոմապահները  արևածագից մինչև մայրամուտ   զերծ են մնում ցանկացած տեսակի կերակուրից, ըմպելիքից, ծխելուց, և այլն։ Նրանք իրենց օրն անցկացնում են աղոթքով, բարեպատությամբ և Ղուրանից հատվածներ ընթերցելով։  Այս բարեբաստիկ ամսվա  իմաստը հավատի ամրապնդումն է, հոգևոր աճը, կենսակերպի վերափոխումը:  Մուսուլմանների համար այն նախ և առաջ արգելվածից հրաժարվելու և կյանքի իրական արժեքները հասկանալու հնարավորություն է։

Ղադրի գիշերը Ռամազան ամսի գիշերներից մեկն է։ Այդ օրը Ղուրանի առաջին տողերը բացվել են Մոհամմեդ մարգարեի առջև։ Ղադրի գիշերները հավատացյալները մզկիթներում և կրոնական այլ վայրերում կատարում են այդ  գիշերվա հատուկ ծիսակարգը:Նրանք ամբողջ գիշերը մնում են արթուն և աղոթում են։ Հենց այդ գիշեր Աստված որոշում է մարդկանց ճակատագիրը։ Հավատացյալները այդ գիշեր աղոթում են առ Աստված և լավ  ճակատագիր են հայցում  Բարձրյալից։ 


10:29 - 30/04/2021    /    համար : 768577    /    ցուցադրության քանակը : 9