06/05/2021

հայերեն فارسی

Թախծի ծառը արմատ ձգեց իմ հոգու մեջ մեղավոր, Աստծո շեմին պաղատեցի ես օրն իբուն, սգավոր, Սիրելիներ, գնահատեք դուք մեկմեկու արժեքը. Մահը քար է, ադամորդին` մի ապակի լուսավոր: ԲԱԲԱ ԹԱՀԵՐ
Բովանդակություն
Clock
News > Այսօր Պարսից ծոցի ազգային օրն է


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Այսօր Պարսից ծոցի ազգային օրն է

Պարսից ծոցի ազգային օրն ամեն տարի Իրանում նշվում է ապրիլի 30-ին, որը համընկնում է իրանական Օրդիբեհեշթ ամսվա 10-ին: Այս թվականը սովորական թվական չէ, այլ մի ամբողջ ժողովրդի քաղաքակրթության պատմություն: Պարսից  ծոցի ազգային օրն ամեն տարի Իրանում նշվում է  ապրիլի 30-ին, որը համընկնում է  իրանական  Օրդիբեհեշթ ամսվա 10-ին: Չնայած Իրանի կառավարությունը փորձեր է արել, որպեսզի այս օրը նշվի միրջազգային ասպարեզում, սակայն որոշ, հատկապես արաբական երկրների ու միջազգային շրջանակների խոչընդոտների հետևանքով, դա չի հաջողվել: Պետք է ասել, որ Պարսից ծոցի ազգային օրը սահմանվել է ոչ թե 2005 թվականին, այլ գալիս է Իրանի ժողովրդի պատմության խորքերից:

Պարսիծ ծոցի ազգային օր

 Պարսից ծոցը կամ Փարս Շախաբը ջրանցք է որը գտնվում է  Օմանի ծովի ուղղության վրա` Իրանի և Արաբական թերակղզու միջև: Այն ունի 237473 կմ2 տարածք և Մեքսիկայի ու Հուդզոնի ծոցերից հետո երրորդ ամենախոշոր ծոցն է:  Պարսից ծոցը Արաբական թերակղզու և Իրանի միջև գտնվող ծոց է: Այն Հորմոզի նեղուցով միանում է  Օմանի ծոցին, Արաբական ծոցին և Հնդկական օվկիանոսին: Արևմուտքից այն միանում է  Արվանդռուդ գետի դելտային,որը գոյանում   է  Տիգրիս և Եփրատ գետերի միացումից,որոնց միանում է Քարուն գետը:  Իրանը Օմանը, Իրաքը, Սաուդյան Արաբաիան, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Կատարը և Բահրեյնը Պարսից ծոցի առափնյա երկրներն են:

Պարսից ծոցի հյուսիսային ափերը ամբողջովին գտնվում են Իրանի գեոպոլիտիկական քարտեզում: Ունենալով նավթի ու գազի հարուստ պաշարներ, այս ծոցը շատ կարևոր է և" միջազգային և" տարածաշրջանային առումով: ՄԱԿ-ի 61-րդ փաստաթղթի համաձայն` Պարսից ծոց  անվանումը եղել է Քրիստոսիծնունդից հարյուրամյակներ առաջ: Տարբեր լեզուներում այն ճանաչված է որպես Փարս, Փարս Իրան, Աջամ անուններով: Քրիստոսի ծնունդից առաջ 5-րդ դարում այս տարածաշրջանը կոչվել է Պարսից ծոցի տարածաշրջան: Այլ խոսով, հույները, հռոմեացիները և նրանցից հետո արևելյան Հռոմն ու աբբասյան էմիրները և իսլամական աշխարհագետները մշտապես օգտագործել են այս անունը: Որոշ պատմական գրքերում նույնպես օգտագործվել է այս անունը: Հատկանշական , է որ երբ պորտուգալացիները և իսպանացիները մուտք էին գործում Պարսից ծոց, նրանց փաստաթղթերում նույնպես նշվում էր այս անունը: Իսկ անգլիացներն ու ֆրանսիացիներն այստեղ ժամանելիս օգտագործումէ ին Պարսից ծոց անվանումը: Բրիտանիայի, ԱՄՆ-ի, նախկին ԽՍՀՄ և ՄԱԿ-ի փաստթաթղթերում նույնպես այս ծոցը նշված  է որպես Պարսից ծոց:

 Աքեմենյան թագավոր Դարեհի արձանագրություններից մեկում Պարսից ծոցն այսպես է ներկայացվում "Դրայա Թեյա Հաչա Փարսա Այթի" կամ Պարսից ծոց: Իսկ դա նշանակում է ծով, որն անցնում է  Փարսից: Հույն պատմաբան Կլավիուս Ալյանուսը, ով ապրում էր  2-րդ դարում, "Անավազիս " անունով գրքում Պարսից ծոցը ներկայացնում է որպես Պերսիկոն Կայթաս, ինչը նորից նշանակում է  Պարսից ծոց: Հույն նշանավոր աշխարհագրագետ Էստրագոնը, ապրելով առաջին դարում, իր գրքում բազմիցս օգտվել է Պարսից ծոց բառակապակցությունից: Լատինական աղբյուրներում Պարսից ծոցը  նշվել է որպես Mare  Persicum կամ պարսկական ծով: Պետք է նշել, որ շատ աղբյուրներում Պարսից ծոցը նշվում է  որպես  Sinus Persicus : Ֆրանսերենով այն նշվում է Golfe Persique, անգլերենով` Persian Gulf, գերմաներենով` Persischer Golf, իտալերենով` Golfo Persi ico, ռուսերենով` Персидский залив, ճապորներենով` Perusha Wan, թուրքերենով` Farsi Korfozi: Հռոմեացի պատմաբան Լուինթուս Կուրտիուս Ռուֆուսը, ով ապրել է առաջին դարում, օգտվել է Aquarum Persico բառակապակցությունից:

Պարսից ծոց բառակապակցությունը պատմական աղբյուրներոմ բազմիցս է օգտագործվել: Իսկ արաբական և իսլամական որոշ աղբյուրներում այն կոչվել է Բահր Ֆարս, Ալ Բահր ալ Ֆարս, Ալ Խալիջ ալ Ֆարս և Խալիջե ֆարս: Այսպիսով, տարբեր լեզուներում և տարբեր ժամանակներում այս ծոցը նշվել է Պարսից ծոց կամ Պարսկական ծով անվանումներով: Իսկ բոլոր միջազգային կազմակերպությունների փաստթաթղթերում այն հռչակված է որպես Պարսից ծոց: Միջազգային ջրագրանցման կազակերպությունը օգտագործում է  Իրանական ծոց բառակապակցությունը:

Այդուհանդերձ, 1960 թվականից, երբ տարածվեց պանարաբական գաղափարախոսությունը, շատ ազգայնական արաբներ անտրամաբանական փորձեր են կատարել` Պարսից ծոցի անունը Արաբական ծոցի փոխելու նպատակով: Արաբական երկրների լիգան վերջերս մի շրջաբերականով բոլոր արաբական երկրներին կոչ էր արել Պարսիծ ծոցի փոխարեն օգտվել Արաբական ծոց անվանումից: Սակայն որևէ միջազգային կազմակեպություն չընդունեց դա: ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները հայտարարեցին, որ Պարսից ծոցը մնում է Պարսից ծոց և երբեք չեն ընդունելու այդ փոփոխությունը:

ՄԱԿ-ը և դրան ենթակա կազմակերպությունները անվազն ութ անգամ հայտարարել են, որ այս ծոցի պարագայում պետք է կիրառվի Պարսիծ ծոց անվանումը: ՄԱԿ-ի գրասենյակը 1971թ հաստատված AD 311/1 փաստաթղթով հայտարարել է, որ օգտագործելու է Պարսից ծոց անվանումը: Իսկ 1954թ հաստատված UNLA45.8.2C  և 1990թ հաստատված ST/CS/SER.A/29 փաստաթղթերում կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանի Հարավային ծովը հռչակվում է  Պարսից ծոց անունով: Իր ամենամյա ժողովում ՄԱԿ-ը հայտարարեց, որ այդ ջրանցքը անվանվում է  Պարսից ծոց:

ՄԱԿ-ը ոչ միայն փաստաղթղթեր է ներկայացրել, այլ իրեն ենթակա կազմակերպութուններից նույնպես պահանջել է օգտվել ադ անվանումից: Ուրեմն ինչն է պատճառը, որ որոշ արաբական երկրներ փորձոմ են խեղաթյուրել այս անվանումը: Որոշ փորձագետներ համոզված են, որ Արաբական ծոց բառակապակցությունն առաջին անգամ օգտագործել են մի խումբ անգլիացի առևտրականներ: Պարսից Ծոցում Անգլիայի ներկայացուցիչ Ռոդրիգո Օուենը 1957թ. գրված  "Ոսկե փրփուրներն Արաբական ծոցում" գրքում օգտվել է այս բառակապակցությունից: Գրքում ասվում է . "Ես ոչ մի գրքում կամ քարտեզում Պարսից ծոց անվանմանումից բացի այլ անվան չեմ հանդիպել: Սակայն ապրելով  ծոցի առափնյա շրջաններում, հասկացել եմ, որ այնտեղի բնակիչներն արաբներ են: Ուստի քաղաքավարությունից ելնելով  այս ծոցն անվանել եմ Արաբական ծոց": Իհարկե նման բան արել են նաև մի շարք ամերիկյան ու եվրոպական ընկերություններ` հետևելով հատուկ նպատակի: 2004թ. ամերիկյան National Geografic ընկերությունն օգտվել է Արաբական ծոց անվանումից: Իսկ 2006թ. Փարիզի Լուվրի թանգարանի պատասխանատուները Պարսից ծոցի փոխարեն օգտվեցին Ծոց բառից, ինչը լուրջ քննադատության արժանացավ հատկապես իրանցիների կողմից:

Իրանի ժողովուրդը մշտապես հպարտացել է իր ինքնությամբ, պաշտպանել է իր մշակութային և պատմական ժառանգությունը: Եվ դրա համար էլ այս ժողովուրդը երբեք թույլ չի տա փփոխության ենթարկել Պարսից ծոցի անունը: Իրանցիների նամակն ուղղված միջազգային ատյաններին պաճառ դարձավ, որ թշնամիների սադրանքները չեզոքացվեն և հռչակվի Պարիսց ծոցի ազգային օրը: Այդ օրը հենց այն օրն է, երբ Իրանից դուրս վռնդվեցին պորտուգալացի գաղութարարները:

 Աղբյուրը՝ https://parstoday.com/

 

 

 

در تقویم کشورمان دهم اردیبهشت، روز ملی خلیج فارس نام گرفته است و هر سال برنامه‌های ویژه‌ای برای بزرگداشت این روز مهم و افتخارآمیز در تاریخ ایران اسلامی برگزار می‌شود.

 

 


10:04 - 30/04/2021    /    համար : 768569    /    ցուցադրության քանակը : 8