12/06/2021

հայերեն فارسی

Ես գիտե՛մ այս աշխարհը, ուր գողը նեցո՛ւկ է գողին, Ուր վեճի մեջ իմաստո՛ւնն է հաճախ պարտվում հիմարին, Ազնիվ մարդուն ամոթանք է տալիս ինչ-որ սրիկա… Իսկ մի կաթիլ խնդությունը՝ ձուլվում վշտի ծովերին: ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
Բովանդակություն
Clock
News > Ծանոթություն փայտամշակման մի տեսակի հետ (պարսկ. Մոարաղ)


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ծանոթություն փայտամշակման մի տեսակի հետ (պարսկ. Մոարաղ)

Փայտամշակման այս տեսակը (պարսկ. Մոարաղ) Իրանի ձեռագործ արվեստներից մեկն է, որը իր էությամբ սղոցված  փայտաբեկորներով հավաքված խճանկար է։

Փայտամշակման  այս տեսակի և  այս արվեստի պատմությունը Իրանում, որ հանդիսանում է բրուտագործության և   երեսպատման արվեստի մի տեսակ, ունի երկու հարյուր և ավելի տարվա վաղեմության։

Իհարկե ո՛չ թե պարզ բրուտագործության տեսքով, որովհետև Մարզիկ բլուրի պեղումների ժամանակ հայտնաբերվել են կավե սափորներ, որոնց վրա փիրուզագույնքարերի կտորներով  խճանկար է պատկերված և այն թրծելուց հետո օգտագործվել է որպես հաղճապակե կամ կավե սափոր, դրանց ներքին և արտաքին տեսքը շատ գեղեցիկ է և մինչև օրս էլ դրանք պահպանվում են Իրանի տարբեր թանգարաններում։  Նմանօրինակ պարագաների ստեղծումը իրանցիների պայծառ մտքի և տոկունության այն ժամանակվա վար ապացույցն է հանդիսանում։  Պատմական քարե արձանագործություններից և ձեռագրերից հայտնի է  Թախտե Ջամշիդը, որի պալատների փայտե զարդարանքները վկայում  են այն ժամանակվա Իրանի  քարի արվեստի մասին և կատարված են  բարձր վարպետությամբ։

Դժբախտաբար պատմական այս կոթողը ամբողջովին չի պահպանվել և մեզ է հասել միայն քարե սյուներ ու քարե արձանագրություններ։  Սակայն հուսով ենք, որ մեր այսօրվա  պատմաբանները կկարողանան մեզ ավելի լավ ծանոթացնել մեր այն ժամանակվա պատմության հետ։

Արվեստի այս ոլորտը (Մոարաղ) բառացի իմաստով   Մոարաղ բառը արմատավորված է գիծ՝ բառով և  կապված է կողք կողքի  գծերով, որոնք  պատկերված  նկարում և բավական սիմետրիկ և գեղեցիկ են։  Արվեստի տեսակետից մոարաղը դա նկարչություն է։  Դրա հիմքը նկարներ են, որոնք մոարաղի վարպետների կողմից տեղափոխվում են  փայտի կտորների վրա և, խճանկարվելով, դառնում են արվեստի շատ արժեքավոր գոհարներ։

Կան մի քանի պատճառներ, որոնք այս  արվեստը կապում են Իրանի հետ.

-   Բուն Իրանական գեղապատկերների, մանրանկարների բախտագուշակի ցնապատկերների, նկարչական  արվեստի և գծանկարչության օգտագործումն է, որ  իրանցի արվեստագետների միջոցով դարձել  Իրանի ազգայինը։

-   Բրոնզագործության օգտագործումը, որը դարերի ընթացքում հմուտ վարպետների կողմից պահպանվել և փոխանցվել է մեզ։

-   Նրանց շնորհիվ այսօր մեր թանգարանները լի են պատմամշակութային կոթողներով։

-   նկարչության օգտագործումն է, որ մանրանկարների օգնությամբ գործին մի յուրահատուկ բնույթ է պարգևում։

Մոարաղ աշխատանքներին անհրաժեշտ  պարագաներª

- Փայտ, սադաՖ, ոսկոր, փղոսկր, կոտոշներ, մետաղների մի քանի տեսակ, պոլիեստեր, սոսինձներ (փայտի և սովորական)

Մոարաղ աշխատանքների տեսակները

-  միայն փայտե մոարաղ, որը ավելի շատ պատկերային և գծանկարային է։

Անհրաժեշտ գործիքներ

- բարակ սղոց (աղեղաձև), փոքր մուրճ, աքցան, մանր մեխեր, խարտոց և շատ սուր կտրիչ։

Պատրաստման փուլերը

1.   Գծանկարի ընտրությունը

2.   Գծանկարի փակցնումը եռատակ տախտակի  վրա

3.   Փակցված պատկերների բարակ սղոցով մանր սղոցում

4.   Գծանկարի գծերի ձևավորում (աղեղնավոր սղոցով)

Հարկավոր է նշել, որ այս արվեստի  գործերի պատրաստումը շատ նման է նկարչությանը, փայտամշակմանը, մանրանկարչությանը, բայց բնական է, որ յուրաքանչյուր արվեստ ունի իր գաղտնիքներն ու առանձնեհատկությունը։

 

 

Գործը՝ Ահմադ Արաբ Ռահիմի


11:22 - 18/02/2021    /    համար : 765033    /    ցուցադրության քանակը : 96