Ղուրանը ընդմիշտ պատվիրել է մեզ սիրել ու բարիք գործել բոլորի՝ անգամ անհավատների նկատմամբ: Սակայն այն սահմաններում, որում մեր բարությունն ու սերը նույնպես բարիք են վերադարձնում: Այնպես որ, երբ մեր կատարած բարության արդյունքն ու ազդեցությունը՝ չարություն լինի, մեր կատարածը նույնպես պետք է չարիք համարել, այլ ոչ երբեք՝ բարիք: Օրինակ, «Մոմթահենե» սուրայի մեջ նշվում է. «Աստված ձեզ չի արգելում բարեգործության և արդարության պահպանում այն անձանց նկատմամբ, ովքեր հավատքի գործում չեն մարտնչել ձեզ հետ միասին և ձեր տուն ու տեղից ձեզ չեն վռնդել, քանզի Աստված սիրում է արդարության ջատագովներին: Աստված միայն ձեզ արգելում է ընկերությունն ու հարաբերումը այն մարդկանց հետ, ովքեր կրոնի գործում վիճել ու կռվել են ձեզ հետ և ձեզ տուն ու տեղից վռնդել են»:
Այստեղ, անշուշտ, խոսքը Կուրեյշ ցեղի մասին է, որոնք կրոնի պատճառով և՛ կռվեցին մահմեդականների հետ, և՛ նրանց իրենց տներից վռնդեցին: Ուրեմն, եթե մենք ասում ենք պետք չէ անհավատներին բարություն անել, մեր խոսքերը վերոհիշյալ մարդկանց են վերաբերում, քանի որ նրանց լավություն ու բարիք անելը, նույնն, է թե ինքներդ ձեր նկատմամբ չարիք գործեք, քանզի զորացնում եք այն թշնամուն, որն ան-կասկած վաղը ձեր դեմ է դուրս գալու:
Այնուհետև Ղուրանը նշում է. «Աստված սիրում է արդարության ջատագովներին»: Ապա ավելացնում՝ «Աստված միայն ձեզ արգելում է ընկերությունն ու հարաբերումը այն մարդկանց հետ, ովքեր կրոնի գործում վիճել ու կռվել են ձեզ հետ և ձեզ տուն ու տեղից վռնդել են»:
Ուսուցումն ու դաստիարակությունն իսլամում
Շահիդ Օսթադ Մորթեզա Մոթահարի