Իրանի ժամանակակից բանաստեղծ Մանբուր Ովջին ծնվել է 1937թ. Շիրազ քաղաքում։
Երկեր՝ «Ցայգի այգին», «Ծառի նիրհն ու գետնի մենությունը», «Հոգնած քաղաքը», «Սոխակը», «Կարճ՝ որպես հառաչ»...
ԱՊԱՇԱՎԱՆՔ
Ո՞ւր է երդը բարձրության,
Ո՞ւր ելարանը բարձունքի,
Որ բարձրանա ու մնա
Բարձր՝ աշխարհի գագաթին,
Որ բարձրանաս ու մնաս
Աղաղակես վայրենի՝
- Չե՛նք գնացել մենք պարտեզ,
Իսկ պահն անցա՜վ
Գարունի...
ԲՈՂԲՈՋ
Աշնան տերեւաթափին
Ասացիր՝ պիտի ավերել.
Ասացիր՝ պիտի այրել.
Նամուսը, սակայն
Հողի ու անձրեւի՝
Չուզեց դա լինի:
....
Կեռասի վառելու փայտերն անզոր
Լեցուն են բողբոջներով այսօր...
ՊԱՏՈՒՀԱՆ
Մի պատուհանի պես մթնում,
Որ խորհում է այլ պատուհանի
Վերաբերյալ.
Մտածում եմ քո մասին:
Պատուհանի հետեւում,
Այն խավարի խորքում,
Ո՞ւմ համար ես
Խորհում... առանձին։
ԱԿՆԵՐ ԱԿՆԵՐԵՒ
ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ
Պարսկերեն բնագրից թարգմանությունը՝
դոկտ․ ՎԱՐԱՆԴ Ս․ՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ