27/01/2021

հայերեն فارسی

Չարժե անվերջ ապագային հայացք գցել, Վայելի՛ր այն, ինչ այս օրն է քեզ մատուցել, Ուր որ է և մենք մավան հետ կհանդիպենք, Ինչպես նրանք, որ դեռ աղուց են գնացել։ Օմար Խայամ
Բովանդակություն
Clock
News > Մարդասիրություն (Հումանիզմ)


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Մարդասիրություն (Հումանիզմ)

 

Ահա հիշատակման արժանի մի այլ թեմա ևս, որին կցանկանայի անդրադառնալ մեր քննարկումների ընթացքում: Դա «մարդասիրության» խնդիրն է: Սա իրոք գեղեցիկ ու ճշմարիտ երևույթ է, որն անհրաժեշտ է մեկնաբանել ու վերլուծել: Աստվածաբանության ջատագով-ների բառերով ասած՝ մարդուն, լոկ նրա մարդ լինելու պատճառով պետք է սիրել, իսկ այսօրվա «մարդուն իր մարդկային արժեքներով» պետք է գնահատել: Երբ մարդուն բնութագրելիս ասում ենք՝ մի գլխանի, երկու աչքանի ու երկականջանի, քայլող ու խոսող մի էակ, ապա միայն այդ չէ «մարդ» կոչվելու չափանիշը: Այդ կտրվածքով Չոմբեն նույնքան մարդ է, որքան և Լումումբան, Հիսուս Քրիստոսը: Մարդ են, նաև նրան խաչել ցանկացող հրեաները, քանի որ նրանք էլ Քրիստոսի պես շնչում, քայլում ու խոսում էին, ուստի նրանց միջև չկան տարբերություններ:

Եթե մարդ կոչվելու և նրան սիրելու միակ նպատակն ու չափանիշը նրա ֆիզիկական կերպարանքն է՝ մարդակերպ արտաքինը, կնշանակի, որ մենք ցանկանում ենք սիրել այն բոլոր արարածներին, որոնք սերում են Ադամից ու ադամորդիներ են կոչվում: Այլ կերպ ասած՝ սիրել կենսաբանորեն մարդ համարվող բոլոր էակներին: Բայց արդյո՞ք մարդասիրու-թյունն այս է քարոզում, թե՞ այն քարոզում է սեր մարդու հանդեպ՝ իր մարդկային արժեքների ու իր մարդասիրության համար: Այստեղ է ահա, որ երբ կողքկողքի ենք դնում Չոմբեին ու Լումումբային տեսնում ենք այս երկու հակապատկեր՝ մեկը մյուսին հակասող, երկու տարբեր տեսակի մարդիկ՝ մեկը մարդկային գերագույն արժանիքներով օժտված, իսկ մյուսը՝ Ղուրանի բառերով ասած, ամենաստոր կենդանուց էլ ավելի ստոր ու անարժան: Մարդուն պետք է սիրել նրա մարդկայնության, այլ ոչ նրա արտաքին տեսքի համար, այլ կերպ ասած՝ պետք է սիրել ոչ թե մարդուն, այլ՝ նրա մեջ «մարդկությունը»:

Սակայն, եթե մեկից ոչ մարդկային ու հակամարդկային արարք նկատենք, և համոզվենք որ նա խոչընդոտում ու բարդացնում է այլոց ուղին ու նրանց կյանքի բնականոն ընթացքը, արդյո՞ք դարձյալ պետք է սիրենք նրան, որովհետև նրա անունը մարդ է, սակայն նա իրականում մարդ չէ: Իմամ Ալիի բառերով ասած՝ «արտաքինից մարդու տեսք ունի, իսկ ներքուստ՝ կենդանու ներաշխարհ»-: Միթե՞ հնարավոր է նման մարդկանց սիրելով, դավաճանել ողջ մարդկությանն ու իրավամբ մարդ կոչվող անձանց և թշնամանք հարուցել իրական մարդկության դեմ:

Ուրեմն, տեսնում ենք, որ սերը ոչ միայն ցանկությունների դրսևորում, այլև սիրած անձանց նկատմամբ բարու և շահավետի պահպանման զգացումն է, բացի դրանից, ոչ միայն մեկ անձնավորության, այլ ընդհանուրի՝ բազմության շահի ու բարօրության համար: Այս բոլորը նկատի առնելով, պետք է ասել, որ մարդասիրության խնդիրը ոչ միայն մարդ արարածի, այլև մարդկության ու մարդկային վեհ արժանիքների ու արժեքների խնդիրն է: Այլապես, եթե ցանկացած կենդանի էակի մարդ անվանելու նպատակը լոկ նրա արտաքին տեսքի մեջ տեղավորվող մարդն է, ապա կենսաբանական տեսակետից մարդու և կենդանու միջև չկան էական տարբերություններ: Հետևաբար հարց է ծագում, ինչո՞ւ մարդկանց փոխարեն չսիրել ոչխարներին, ինչո՞ւ մարդկանց հետ հավասարապես չսիրել ձիերին ու ավանակներին, այն դեպքում, երբ նրանք էլ շնչավոր և կենդանի էակներ են: Եթե մարդուն սիրելուց մեր չափանիշները միայն ու միայն նրա կենդանի լինելն է՝ ցավի ու հաճույքի զգացումը, ապա «Մի տանջի՛ր բեռնակիր մրջյունին» բանաստեղծական տողը, նույնչափ համընկնում է մարդկանց, որքան և ձիու ու ավանակի:

Ուրեմն դժվար չէ նկատել, որ հարցը միանգամայն վերաբերում է մարդկության սիրուն: Երբ խոսում ենք մարդասիրության մասին, նպատակը մարդկայնասիրությունն է: Սիրուց էլ, ինչպես բազմիցս նշեցինք, ծագում է ընդհանուրի բարօրության ապահովումը: Բնականաբար, բոլոր մարդկանց կուրորեն ու առանց պատճառաբանվածության սիրելու պատվիրանը՝ ելնելով միայն սրան ու նրան հաճոյանալու զգացումից միանշանակ սխալ ու բացարձակ անօրեն երևույթ է: Իրական ու տրամաբանական սերն անհրաժեշտաբար պետք է երբեմն շաղախվի խստությամբ, երբեմն առաջնորդվի պատերազմներով ու պայքարներով, նույնիսկ սպանություններով, քանի որ անհրաժեշտ է ոչնչացնել այն բոլոր մակաբույծներին, որոնք փորձում են խաթարել ու խոչընդոտել այլոց կյանքը:


 



- Խոսքը Պարսիկ մեծանուն բանաստեղծ ֆիրդուսու, և նրա հումանիստական հայտնի բանաստեղծության մասին է (թ):

 Ուսուցումն ու դաստիարակությունն իսլամում 

 Շահիդ Օսթադ Մորթեզա Մոթահարի


 


12:37 - 8/01/2021    /    համար : 763107    /    ցուցադրության քանակը : 8