ՀՄԱՅՔ
Ի՞նչ արեցիր, ո՛վ սպասում,
Կակաչաթույր սպասում, ինձ,
Քանզի սրանով ուղկցվեց
Սրտիս փոխարեն արյան լիճ:
Վերցրի սուրսայր մի ուրագ,
Որ իմ ուղին դառնա հարթ,
Տե՛ս, ինչ արեց սրտիս տեր,
Սին սյունակերտն ինձ հետ:
Քեզ կանչեցի լռության վայրկյաններին ես,
Սակայն
Արձագանքով իմ ձայնի
Դարձա անմիտ շշմած խենթ:
Վկայում է սիրտն իմ սառն
Ամպը հալած՝ կփայլես.
Թե չշողաս գիտես չէ՞
Սեւ կուպրն ինձ ինչ կանի:
Ներկայությունդ ծաղկունք,
Մի ակնթարթ սպասողին.
Արի, մի՛ թող աշունը
Փլվի իմ ձեռ ու ոտին...
Սիրտս կոտրված, քար կտրած,
Չդառնալուց քո, նայի՛ր
Ջարդված նավակը, որ ինձ հետ է,
Արյան ծովի ծուռ վազքին:
Թող չմնա՛ տեղդ դատարկ
Սալոնի մեջ սրտի տաք,
Նստի՛ր, տեղդ չնստեցնեն
Գայթակղող մի հմա՜յք:
ԱԿՆԵՐ ԱԿՆԵՐԵՒ
ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ
Պարսկերեն բնագրից թարգմանությունը՝
դոկտ․ ՎԱՐԱՆԴ Ս․ՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ