Հունվարի 9-ը Միրզա Թաղի խան Ամիր Քաբիրի նահատակության օրն է
Միրզա Թաղի խան Ամիր Նեզամ Ֆարահանի, Պարսկաստանի վարչապետն էր՝ Նասրեդդին շահ Ղաջարի օրոք, հետագային նա հայտնի դարձավ՝ Ամիր Քաբիր անունով: Ծնվել է 1807թ-ին, Արաք նահանգի Հազավեխ բնակավայրում, պալատականների դավադրության հետվանքով սպանվել է քաշանում 1852թ.-ին: Նրա հայրը եղել է Պարսկական Իրաքի կառավարիչի անձնական խոհարարը: Ամիր Նեզամ Ֆարահանին անձնական արտակարգ ընդունակությունների պատճառով շատ շուտ կարողանում է աչքի ընկնել Իրանի դիվանագիտական շրջանակում և հետագային դառնում է վարչապետ:
1829 թ.-ին Պարսկաստանի Խոսրով Միրզայի գլախավորած կառավարական պատվիրակության կազմում մեկնել է Ռուսաստան՝ Սանկտ Պետերզբուրգ՝ Թեհրանում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավար Ալեքսանդր Գրիբոյեդովի սպանության կապակցությամբ, բանակցություն վարելու համար: Միրզա Թաղին 1831թ-ին, ստանում է խանի տիտղոս, իսկ 1843-ն, նշանակվում՝ Իրանի Ատրպատական նահանգում տեղակայված բանակի գլախավոր հրամանատար (Ամիր Նեզամ) և բանակցություններ է վարում Օսմանյան Թուրքիայի հետ՝ մոտ հարյուր տարի ընդհատումներով շարունակվող պատերազմը դադարեցնելու խնդրով:
1848 թ.-ին Նասրեդդին շահի կողմից շնորհվում է Ամիր Քաբիր (Մեծ էմիր) տիտղոսը և վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո, սկսում է երկրի մոդեռնիզացիան: Ամիր Քաբիրն իրականացրել է բազմապիսի բարեփոխումներ, որոնք կոչված էին արդիականացնել պետական կառավարման համակարգը, ամրապնդել շահի դիրքերը, սահմանափակել քաղաքացիական իշխանությունների կամայականությունները, ամրապնդել երկրի տնտեսությունը, բարձրացնել բանակի մարտունակությունը և Պարսկաստանի միջազգային հեղինակությունը, նպաստել իրանցի ժողովրդի մշակութային վերածննդին:
Նրա վարչապետության օրոք առաջին անգամ Պարսկաստանում կազմավորվել է աշխարհիկ համալսարան Դար ոլ Ֆոնուն (գիտելիքների տուն), որտեղ մասնագետներ էին պատրաստվում ռազմական գործի, բժշկության և այլ մասնագիտությունների գծով: Նրա օրոք տպագրվել է Իրանի առաջին օրաթերթը՝ Վաղաեյէ Էթթեֆաղիյե-ն, հիմել է տպարան, պետական հիվանդանոց: Պալատական վերնախավի խարդավանքների հետևանքով 1849 թ.-ին, շահի կողմից ազատվել է վարչապետի պաշտոնից և աքսորվել Քաշան՝ Ֆին կոչվող պալատ: Շահի մեկ այլ հրամանով 1852թ.-ի հունվարի 10-ի ն, սպանվել է բաղնիքում՝ սափրիչը կտրել է նրա երակները:
Ներկայումս Ամիր Քաբիրի անունով Իրանի տարբեր քաղաքներում կան փողոցներ և հրապարակներ:
http://armenian2768.blogfa.com/post/1502