31/10/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ՅԱԴՈԼԼԱՀ ԱՄԻՆԻ (Մաֆթուն)


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՅԱԴՈԼԼԱՀ ԱՄԻՆԻ (Մաֆթուն)

 

ԴԻՊՎԱԾ

Մոխրագույն իր սրտով

Գնում ու հետ է գալիս այն փողոցով,

Որ նոր է ճանաչել

Մոռացված իր վերքերով

Հագնում ու հանում է

Շապիկն այն,

Որ նոր է գնել...

 

Չիմացող իր ձեռքով

Բացում ու փակում է

Լուսամուտը,

Իր ձեռքով նոր ցանած

Պարտիզակի վրա...

 

Ու այս բոլորը, չգիտի թե ինչո՞ւ...

....

Թերեւս, թերեւս հենց այս օրերի

Մի անկյան մեջ,

Ծանոթացել է նոր մի սիրո հետ,

Մի սեր,

Որ իր գեղեցկությամբ

Առաջ է գալիս,

Ճամփա բացում,

Ու իր մեծության մեջ

Չի հառնում

Դիպվածից

Հիշողությա՜ն... 

 

ԱԿՆԵՐ ԱԿՆԵՐԵՒ

ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Պարսկերեն բնագրից թարգմանությունը՝

դոկտ ՎԱՐԱՆԴ ՍՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ


08:44 - 14/10/2020    /    համար : 758323    /    ցուցադրության քանակը : 11