31/10/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > «Սունի» բառը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

«Սունի» բառը

«Սունիները», որոնց մասին այսօր այսքան խոսվում է, դրանք շիաների հակառակորդները չեն: Մեզանում տարածված է այն տեսակետը, թե սունիները նրանք են, ովքեր անմիջապես ընդունեցին Աբու Բաքրի խալիֆությունը, իսկ շիաները նրանք՝ ովքեր չընդունեցին ու մերժեցին նրան: Սակայն դա այդպես չէ: «Սունի» բառը, սկզբնական շրջանում ոչ թե շիաների դեմ ինչ-որ խումբ ստեղծելու համար ձևակերպվեց, այլ՝ մոթազելիներին հակառակելու: Այսինքն, երբ ասում էին այս կամ այն մուսուլմանը սունի է, դա նշանակում էր, որ նա մոթազելի չէ: Սակայն այսօր, նրանք երկուսն էլ՝ և՛ մոթազելիները, և՛ էշաերեները կոչվում են «սունիներ»:

Մեր Իմամների կենդանության և խալիֆայության ժամանակաշրջանում, շիաները առավել հակված էին դեպի մոթազելիները, և չնայած, որ «սունի» բառն ստեղծվեց «մոթազելի» բառի դեմ կիրառվելու համար, այնուամենայնիվ, մոթազելիների անկումից հետո՝ միայն շիաները մնացին որպես մարդկային բանականության կողմնակիցներ: Այնուհետև «շիա» բառը սկսեց կիրառվել «սունի» բառի հակառակ, ինչը առիթ հանդիսացավ ենթադրելու, թե «սունի» բառը ստեղծվել է Աբու Բաքրի խալիֆայության հետ տարաձայնությունների հետևանքով: Մինչ-դեռ խնդրի հիմքում պարզապես այլ հարց էր ընկած:

Մի անգամ, Մաշհադում, Պարոն Հաջի Միրզա Խալիլ Քոմրեին, Շեյխ Թուսիի հազարամյակին նվիրված նիստներից մեկի ընթացքում «սունի» բառը շատ գեղեցիկ մեկնաբանեց, ասելով, թե սունիներն իրենք իրենց շատ համապատասխան անվամբ են կոչվել: Նրանք, ասես գիշերով մեր գլխին գլխարկ դնելով, իրենց կոչեցին սունի՝ ավանդապահ, այսինքն՝ Մոհամադ մարգարեի ավանդները շարունակող: Ասել է, թե՝ մնացյալ մուսուլմանները դրանց հետևորդները չեն: Սակայն խնդրի էությունը կայանում է նրանում, որ այստեղ խոսքն ընդհանրապես մարգարեի ավանդների պահպանման կամ դրանցից հրաժարման մեջ չէ, այլ պարզից էլ պարզ է, որ մոթազելիները նույնիսկ չէին հերքում դրա առկայությունն ու կարևորությունը, այլ շեշտում էին Սուրբ Ղուրանի և Սուրբ ավանդների պահպանման հարցը: Խնդիրն այն է. հնարավոր կլինի՞ այդ բոլորն ընկալել, ուսումնասիրել ու մատուցել՝ տրամաբանորեն, առողջ բանականությամբ, թե՞ ոչ: Ասվածի բացակայության դեպքում հնարավոր է խեղաթյուրել թեման ու սխալ ուղիներում մոլորվել:

 Ուսուցումն ու դաստիարակությունն իսլամում 

 

 Շահիդ Օսթադ Մորթեզա Մոթահարի


08:40 - 14/10/2020    /    համար : 758322    /    ցուցադրության քանակը : 9