31/10/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ՖԵՐԵՅԴՈՒՆ ԹԱՎԱԼԱԼԻ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՖԵՐԵՅԴՈՒՆ ԹԱՎԱԼԱԼԻ

 

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՁՈՐ

Գնա՛, հեռացի՛ր խոտոր այս ուղուց...

Գիշերն արնոտվեց, արեգակն ընկա՜վ...

Ի՛նչ գիտես ձորից այս թեք, կոտրված,

Ուր դեւը սեւ-սեւ

Կախ է ընկել ցած

Ու հեռվից ուղիղ

Դիտում է կամաց...

 

Ի՜նչ կրակոտ տրամադրություններ

Ու հույսեր բազում,

Որ թափվել, մեռել ու նեխել են

Վիհում այս խուլ,

Ու այրի մեջ այն  քարե,

Որ խավար է, ցուրտ,

Օ՜, որքան նժույգի խրխինջ

Ու մռունչ հեծվորի,

Որ դարձել, պտտվել, տարածվել է,

Նիզակվել արձագանքով արձագանքի,

Իսկ քիչ հետո խամրել, կտրվել է եռքից...

   

Հեռո՛ւ, ո՜վ հոգնաբեկ,

Ուղուց այս ունայն ու անարժեք,

Խավարն իջավ ու սայթաքեց սարին,

Ստվերը ագուցվեց սեւին,

Ու այն ուղուց հեռո՛ւ կրկին,

Ուր ողբակոծն ու աղաղակն

Այն գաղտնիքի,

Ճիչն անճարակի,

Կանչը կորած վիրավորի անթեւ,

Որ ելավ խոռոչից սեւ,

Մոտն այն բարձունքի,

Խորքի մեջ պուրակի...

 

Գիշերվանից այն ծանր,

Որքա՛ն կայծ է մնացել

Կիզիչ եւ վառ...

Քարավանն է կտրել այս կեռմանին

Ավազակը չար...

Աչք պահի՛ր ուշիմ,

Ականջ կախի՛ր կոչին,

Քարավանի կանչին...

 

Գնա՛ սրտից

Այս ձորի խավար,

Քանզի սարն այս բարձրաբերձ,

Սեւ ու երկար.

Գաղտնիքներ ունի վաղեմի այն սարսափից,

Պարտասուն համբերանքի թափից.

Օ՜, գուցե հրեշն այն գեշ՝

Դեւը խաբկանքի,

Ծուղակ է լարել քո ուղուն,

Որ ուղեղդ լափի:

 

Գնա՛, գնա՛, քանզի խորքում

Այն ցամաք աղբրակի,

Գուրզն է խցկած վիշապի,

Որ խցկվել է խորշում սեւ քարափի,

Ծարավ՝ քո արյան կոհակին,

Որ հիմքից կռվատենչ շեղ ժանիքի,

Մի ոստով խայթի ու դատարկի

Բեռը կարմրաբոսոր թույնի՝

Սուր սայրով

Երախի լեզվակի:

Արագացրո՛ւ,

Սա սեւ ստվերն է չարի,

Նախշն այն հրեշի չարագուշակ,

Որ ստորանկել է քարին,

Ո՛չ համբերություն, ո՛չ դադար.

Չկա՛ ոտնատեղ...

Շտապի՛ր շուտ,

Մագլցի՛ր, ե՛լ

Ձորիցն այս նեղ,

Գնա՛, վազի՛ր շտապ.

Չսպասե՛ս,

Սա չէ անցուղին այն կամարաձեւ,

Ուր կարող է տղամարդը

Թույլ պահել կրունկը թռիչքի սրաթեւ։

Փախի՛ր արագ,

Չսպասես...

Ի՞նչ է անցվոր ստվերն այս հատիչ, հոշոտիչ,

Որ հողմափոշու պես

Դյուրաշարժ ու ճկուն

Շտապում է քո հետքով, արագաշարժ՝

Ճամփի այս սպիտակ սրտից անսանձ...

 

Վա՜յ քեզ, անցվոր,

Վա՜յ քո կյանքին մարգարտագույն

Սեւ դեւը հասա՜վ...

Այլ մի սրտի՝  քե՜զ վայել...

ԱԿՆԵՐ ԱԿՆԵՐԵՒ

 

ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Պարսկերեն բնագրից թարգմանությունը՝

 

դոկտ ՎԱՐԱՆԴ ՍՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ


15:37 - 13/10/2020    /    համար : 758305    /    ցուցադրության քանակը : 10