31/10/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Ջանքի հաղթանակը՝ Ախբարիգյարիների նկատմամբ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ջանքի հաղթանակը՝ Ախբարիգյարիների նկատմամբ

Մոլա Ամին Էսթար Աբադիի շնորհիվ մեզանում էլ պատահեց նույնը, ինչ ավանդապաշտների մոտ Ահմադե Հանբալի և Էբն Թայմիի միջոցով էր կատարվել: Հարկ է նշել նաև այն, որ հետագայում սույն շարժումը ջախջախվեց ու չարաչար պարտություն կրեց մի շարք նշանավոր մտավորականների, այդ թվում՝ լուսահոգի Վահիդե Բեհբահանիի ձեռքով: Վահիդ Բեհբահանին ապրում էր Սեֆյաններից հետո, և ի դեպ հանրագիտակ էր համարվում: Նա ախբարիների գաղափարներին հակադրվելով՝ հիմնադրեց բանականության և ջանքիի հոսանքը, որ  նշանակում էր քարացած ու անմիտ ցեղամետությանը դեմ գնալով, կրկին զարկ տալ ուսումնառությանն ու մտավոր զարգացմանը: Իսկ նրանից հետո, Շեյխ Անսարին, որին ի դեպ «վերջին ժամանակների ամենագետ» էին անվանում, վերջնական հարված հասրեց էխբարիգյարներին՝ հիմնովին ու արմատապես կործանելով նրանց[1]: Սակայն վերջիններս վերջնականապես չոչնչացան ու արմատախիլ չեղան, և անգամ մի շարք մոջթահեդների արտահայտած մտքերում դեռևս նկատվում է նրանց թողած ազդեցությունը:

 Սա մի համառոտ ակնարկ էր իսլամում բանականության ու մտքի գնահատման վերաբերյալ, որը վառ ապացույցն է այն բանի, որ իսլամում բանականության ու մտքի նկատմամբ ունեցած ակնածանքից անկախ, հասարակական հոսանքները երբեմն խանգարել ու խառնաշփոթի են վերածել այն: Հոսանքներ, որոնք իսլամական աշխարքում ի հայտ եկան և՛ շիաների և՛ սունիների տեսություններում:

Չենք ցանկանում ավելի ծավալվել, քանի որ հուրախություն մեզ, այսօրվա դրությամբ, շիաներիս մեջ արդարամետությունը հաղթանակել է: Եվ եթե դուք իսլամական հոգևոր դպրոցներում դասավանդվող առարկաներից ցանկացածն աչքի տակով անց կացնեք, խորապես կհամոզվեք դրանում: Ավելին՝ փորձեք դպրոցի ցանկացած ուսանողի հարց տալ այն մասին, թե իսլամը արդարադատության կողմնակի՞ց է, թե՞ հակառակորդ: Նա միանշանակ կպատասխանի՝ կողմնակից: Կամ, օրինակ, հարցրեք, թե արդյո՞ք մենք կողմ ենք տրամաբանորեն ընդունած չարին ու բարուն (փառաբանմանն ու պարսավանքին), թե դեմ ենք դրանց: Նա հաստատ կպատասխանի, որ մենք կողմ ենք: Սրա բուն պատճառն այն է, որ Շեյխ Անսարիի նման անձինք հաստատեցին այս գաղափարի աներկբա հիմքերը, և Մոլա Ամին Էսթար Աբադիի դրվագն էլ մեր պատմության մեջ հայտնի անցքերից ու հոսանքներից մեկն էր միայն:


[1]- Չնայած նրանց այժմ էլ ամեն տեղ կարելի է հանդիպել: 

Ուսուցումն ու դաստիարակությունն իսլամում 

 Շահիդ Օսթադ Մորթեզա Մոթահարի

 


15:33 - 13/10/2020    /    համար : 758304    /    ցուցադրության քանակը : 9