31/10/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Էխբարիգյարի


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Էխբարիգյարի

 

Շիաների աշխարհն առհասարակ զերծ էր մնացել այսպես կոչված «ցեղամետությունից», քանի որ ինչպես արդեն նշեցինք, սույն շարժումն սկիզբ էր առնում հենց մեր Իմամների խալիֆությանը զուգընթաց: Նրանց ուղին շատ մոտ էր մոթազելիների գաղափարներին, այդ պատճառով պատմության մեջ շիաներին ու մոթազելիներին հաճախ միասին էին հիշում և «ադլիե» էին անվանում: Նույնիսկ ոմանք շիաներին կոչում էին մոթազելի և մոթազելիական  շիաներ:

Նշենք նաև այն, որ մինչև Սեֆյանների հարստության սկզբնական շրջանները, ցեղամետության գաղափարախոսությունը դեռևս շիաների աշխարհ մուտք չէր գործել, երբ Միրզա Մոհամադե Էսթար Աբադին և հատկապես նրա աշակերտ՝ Մոլա Ամինե Էսթար Աբադին կրկին սկսեցին հետևել հադիսի ավանդույթներին: Հետաքրքիրն այն է, որ ցանկացած կուսակցության հիմնադիր եթե ոչ տաղանդ, ապա, գոնե որոշակի մտային ունակությունների տեր մարդ պետք է լինի, իսկ եթե ցեղամետ լինի, ապա՝ չպիտի կարողանա որևէ կուսակցություն հիմնադրել: Հենց այս Ահմադե Հանբալն էլ փոքր մարդ չէր:

Մոլա Ամին Էսթար Աբադին տարիներ շարունակ ապրել է Մեքքայում, նաև՝ Մադինայում: Իր «Ֆեվայեդ-օլ-Մադնիյե» գրքում խիստ քննադատում է շիա մտավորականներին ու թունդ հայհոյում Ալլամե Հելլիին ու մեղադրում նրանց՝ բանականությունն ու խելքը իսլամ ներմուծելու մեղքի մեջ:

Նրանց կողմից ընդունված «Ղուրան, Սուննա, էջմա և Խելք» քառյակից երեքը՝ միանգամայն անվավեր են, որ նշանակում է, թե դրանցից ոչ մեկը մեզ համար ընդունելի չեն, ոչ՝ Ղուրանը, ոչ՝ խելքն ու բանականությունը, և ոչ էլ  համախմբումը: Ավելին՝ նա էջմայի մասին այն կարծիքն է հայտնում, թե իբր դա ընդհանրապես չունի ոչ մի հիմք ու խորք, և որն ուղղակի վերցվել է ավանդապահներից, որը և հիմնովին հարվածել է իսլամին: Սունիները սա հիմք դարձրին Աբու Բաքրին խալիֆության հասցնելու համար, սակայն այն հետագայում ներքաշվեց  իսլամական աստվածաբանության ուսմունքների ոլորտներ, և ի վերջո շիաներն էլ այն իսլամական ուսմունք դարձրին: Փաստորեն էջման (համախմբումը) դա մերը չէ, այլ՝ սունիներինը:

Նա  Ղուրանն էլ կեղծ ակնածանքով մի կողմ նետեց, չնայած այն չմերժեց, սակայն նշեց, որ Ղուրանը մեզ չի պատկանում, այլ Իմամ-ներին: Միայն նրանք են ունակ այն կարդալ, և ընկալել նրա իմաստն ու խորքը, քանի որ մենք իրավասու չենք մեկնաբանելու, վերլուծելու և հաս-կանալու այն: Առհասարակ Ղուրանը հայտնվել է ընտրյալների համար, որոնք ընկալում են նրա հոգին ու շունչը: Փաստորեն, ամեն ոք ընդունակ չէ կռահելու նրա լեզուն ու խոսքը: Այսպիսով նա պարզապես հերքեց Ղուրանի գոյության փաստը:

Նա ևս ունի խելքի ու բանականության մասին բավական հետաքրքիր ու ազատամիտ մեկնաբանություններ ու կարևոր տեսակետներ: Ինչպես Դեկարտն ու այլոք փիլիսոփայությանը հակադրվող մտքեր էին արտահայտում, նա նույնպես ուսումնասիրում ու վերլուծում էր նրանց խոսքերն ու հայտնած մտքերը. վեր էր հանում արծարծած սխալ ու թերի կարծիքները, այնուհետև արտահայտում վերջին ժամանակներում մտավորականների մոտ ծագած խնդիրներն ու փորձում գտնել նրանց վրիպումները, որոնք կամ ուղղակի խնդրի հարցադրման մեջ էին, կամ նրա էության խորքերում: Ի վերջո նա հանգում է այն եզրակացության, որ Արիստոտելի տրամաբանությունը արտաքին տեսքի տրամաբանությունն է, որն առավելագույնս ընդունակ է արտացոլել միայն մտքի վրիպումները՝ մտածողության համակարգի մեջ: Այլ կերպ ասած՝ տվյալ համակարգի վրիպումները նմանվում են այն ճարտարապետի աշխատանքին, որի կարողությունն ու հիմնական պարտականությունը կառուցվող առարկայի նախագծի գծագիրն է, իսկ կառույցի հում-քի որակը՝ օրինակ աղյուսը, ցեմենտը, կամ երկաթը նրան չեն հետաքրքրում և նա նրանց համար պատասխանատու չէ: Սա նաև Արիստոտելի տրամաբանությունն է, որը միայն խնդիրը պատճառաբանում է արտաքնապես, ստուգում ու բացահայտում այն: Մինչդեռ, մարդու թույլ տված վրիպումները հաճախ նրա մտքի էությանն են կապված, քան՝ մտքի արտաքին տեսքին: Ու քանի որ չկա ուրիշ ոչ մի ելք, ուստի և հնարավոր չէ կրոնական բոլոր հարցերում ապավինել մարդկային խելքին ու բանականությանը:

Այսպիսով, նա բանականության հարցն էլ մերժեց, ասելով, որ միայն մենք ենք ու մեր հադիսը, մենք ենք ու մեր ավանդույթը: Անգամ ջանքը պախարակեց, որը կրոնական ուսմունք էր ներմուծվել շիա մտավորականների միջոցով, այն նույնպես համարելով բանականություն, ուստի և՝ անթույլատրելի երևույթ: Անթույլատրելի համարեց նաև ընդօրինակման հարցը, նշելով, որ միայն պետք է ընդօրինակել Իմամնե-րին, նրանց ուղին ու գաղափարախոսությունը: Մինչև-իսկ արգելեց իսլամական կրոնական հոդվածներ գրելն ու  ջանքը: Ավելին՝ դրանք համարեց սրբապղծություն:

Այնքան թունդ ու աներկբա են նրա արտահայտած կարծիքները, որ նա իրականության մեջ ստեղծել է մի հսկա գաղափարական հոսանք, որը հետագայում կոչվեց էխբարիգյարի, և նրա հետևորդներին անվանեցին՝ էխբարիներ: Իր ժամանակաշրջանում այնպիսի թափ ու զարգացում ապրեց, այնպես թնդացրեց շիա աշխարհը, որ մինչև անգամ պատերազմների ու սպանությունների լուրջ խթան հանդիսացավ: Այս խնդիրն հատկապես Պարսից ծոցի շեյխերի բնակելի տարածքներում մեծ տարածում ու դրսևորում գտավ: Սեֆյանների տիրապետության սկզբնական շրջաններում, Նաջաֆն ու Քյարբալան համարվում էին էխբարիիների օրրանը, այնպես որ այնտեղ ոչ ոք չէր համարձակվում զբաղվել Սուրբ Ղուրանի մեկնությամբ, կամ նրա տրամաբանական բացատրությամբ: Խիստ արգելվում էր անգամ «էջման»: Նրանք միաբերան կոչում էին, «Միայն մենք ենք ու մեր ավանդույթները, մենք ենք ու մեր հադիսները»: Ավելին՝ նրանք մինչև-իսկ հարձակողական դիրքերից էին պատասխանում բոլոր նրանց, ովքեր հավակնում էին այն մտքին թե՝ հադիսը կարող է լինել ճիշտ կամ սխալ, ստույգ կամ՝ ոչ հավաստի: Անգամ Հելլիի մտավորականներն ու այլոք ըստ այդմ էլ խմբավորեցին հադիսները, ասելով, թե «Հադիսներից ոմանք ստույգ են, ոմանք՝ ոչ ճշմարիտ, շատերը անգամ՝ սխալ: Ուստի, սույն հանգամանքներից ելնելով, նույնիսկ որոշեցին, թե ճիշտ հադիսն այսպես պետք է կիրառել, սխալ հադիսն՝ այնպես, իսկ ոչ հավաստի հադիսն՝ առհասարակ անվավեր համարել:

Մոլա Ամինն ասում էր. «Այս ինչ հիմարություններ են: Հադիսը ճիշտ ու սխալ չի ճանաչում, այն ինչ հադիս է, ստույգ է, հետևաբար՝ վավերական»:  


- Արդարադատության ներկայացուցիչներ (թ):

- Ավանդություն (թ):

- Համախմբում (թ):

- Դա ճիշտ է: Այսօր էլ Արիստոտելի տրամաբանությունն անվանում են «Արտաքին տեսքի տրամաբանություն», որը շատ ստույգ բնութագրում է այն: Ինքն՝ Արիստոտելն էլ, հենց Ավիցեննաի պես, սրանից առավելին չէր հավակնում:

- Համախբում (թ):

 

Ուսուցումն ու դաստիարակությունն իսլամում 

 Շահիդ Օսթադ Մորթեզա Մոթահարի


15:15 - 13/10/2020    /    համար : 758303    /    ցուցադրության քանակը : 14