31/10/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ՄԵՀԴԻ ՀԱՄԻԴԻ ՇԻՐԱԶԻ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՄԵՀԴԻ ՀԱՄԻԴԻ ՇԻՐԱԶԻ

 

 

ԿԱՐԱՊԻ ՄԱՀԸ

 Ասում են՝ կարապը սիրուն է մեռնում,

Շքեղ ծնվում է, մեռնում է շքեղ.

Մահվան իրիկուն նստում ալիքի,

Գնում մարում լո՜ւռ, առանց նվագի:

Հեռու է գնում, տխրերգ հորինում,

Որ կյանքը փակի գրկի մեջ երգի.

Շատերն ասում են՝ ուր սիրահարվեց,

Գնում ու սիրով այնտեղ է մեռնում.

Գիշերն այդ վախից շտապում է այնտեղ՝

Մահն անգիտանա, ու խամրի՝ լուսե՜ղ...

Ասենք՝ չուզենանք հավատալ սրան,

Տեսե՞լ եք մարի ավազում՝ այլ տե՛ղ.

Գալիս է, քանզի ծովակի ծոցից

Մի գիշեր գնում, կորչում է այնտեղ...

 

....

 

Դու իմ լճակն ես, բա՛ց գիրկը քո տաք,

Զի այս կարապը ուզում է հոգնած,

Վախճանվել մենա՜կ... 

ԱԿՆԵՐ ԱԿՆԵՐԵՒ

ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Պարսկերեն բնագրից թարգմանությունը՝

դոկտ ՎԱՐԱՆԴ ՍՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ

 


13:30 - 13/10/2020    /    համար : 758298    /    ցուցադրության քանակը : 15