26/09/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Մահացել է նկարիչ - գրաֆիստ ՍԵՐԺ ԱՎԱԳՅԱՆը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Մահացել է նկարիչ - գրաֆիստ ՍԵՐԺ ԱՎԱԳՅԱՆը

Սերոժ Ավագյանը ծնվել է 1938թ. Թավրիզում։

Սերժ Ավագյանը Անգլիայի Քրոյդենի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ է (կիրառական արվեստներ) և Լոնդոնի համալսարանի շրջանավարտ (գեղանկարչություն):

Նա Անգլիայի նախագծողների ասոցիացիայի առաջին իրանցի անդամն է (L.S.I.A.D):

1957թ-ից մինչ օրս նա մասնակցել է Թեհրանում և Լոնդոնում կայացած անհատական և խմբակային ցուցահանդեսների:

1974թ. Լոնդոնից Թեհրան վերադառնալուց հետո Ավագյանի համար սկսվում է  ստեղծագործական նոր ժամանակաշրջան: Սերժը զանազան լեզուների այբուբենների վերաբերյալ շատ ուսումնասիրություններ է կատարել, և ունի շատ գործեր, որտեղ այբուբենները զուգորդել է գույների հետ:

Սերժ Ավագյանը գեղեցիկ ստեղծագործություններ ունի նաև հայկական այբուբենի հիման վրա, որոնք ցուցադրել է Թեհրանի ՙԶերվան՚ ցուցասրահում:

Նրա աշխատանքները առանձնանում են պարզությամբ, նրա համար կատարելությունը պարզության մեջ է: Նրա կողմից գույների ու գծերի ընկալումը բանաստեղծական է, պարզ և բանական:

Սերժը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, որոնց թվում` 1968թ. Թեհրանի ՙԷսթետիկ՚ ցուցասրահում, 1974թ.` Թեհրանում կայացած արվեստի միջազգային առաջին  ցուցահանդեսը, 1975թ.՝ Իրանի ժամանակակից գեղանկարիչների ցուցահանդեսը, 1997թ.` գեղարվեստի համալսարանի ցուցահանդեսը:

Ավագյանը մասնակցել է նաև 2001թ. Թեհրանի ժամանակակից արվեստների թանգարանում կայացած Հայաստանի ժամանակակից գեղանկարիչների ցուցահանդեսին:

Սերժ Ավագյանը հեղափոխության հենց սկզբից եղել է համալսարանի արվեստի ամբիոնի գիտական հանձնաժողովի անդամ և նույն համալսարանի գրաֆիկայի ամբիոնի վարիչ: Դասավանդել է Թեհրանի պետական և ՙԱզատ՚ համալսարաններում:

 Մահացել է 2020թ. Սեպտեմբերի 8-ին Թեհրանում 82 տարեկան հասակում։


12:12 - 9/09/2020    /    համար : 756670    /    ցուցադրության քանակը : 22