26/09/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ՖԱԶԵԼ (ԱԲՈԼՖԱԶԼ ՆԱԶԱՐԻ)


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՖԱԶԵԼ (ԱԲՈԼՖԱԶԼ ՆԱԶԱՐԻ)

 ՊԱՐՏԵԶ

Քեզ պարտեզից տանում են՝

Ճրագներով զարդարեն,

Որ ձմեռվա տոների

Վառ եղեւնին համարեն։

Լուսաբացդ պատել են

Ամպերը մութ ու տժգույն,

Որ պատրվակ ունենան

Ու անձրեւո՜վ քեզ ջրեն:

Քանանացի դու Հովսեփ,

Փրկվեցիր ջրհորից,

Շատ մի՛ ժպտա այս անգամ,

Տանելու են բանտ դնեն...

Ծաղիկ, գույնդ տոնական,

Այս գիշեր սազ ու քեֆ է,

Բայց կարող է քեզ տանեն,

Գերեզմանի զա՜րդ դնեն...

Հրեշտակի, հրեշի տարբերությունը՝ մեկ վանկ,

Վանքին կառչի՛ր, որ հանկարծ

Սատանայի լափ չանեն.

«Չցանկացած ջուրը միշտ

մուրազատու գավաթ» չէ՝

Երբեմն էլ տալիս են, որ... մատաղի

Գա՜ռ անեն: 

ԱԿՆԵՐ ԱԿՆԵՐԵՒ

ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Պարսկերեն բնագրից թարգմանությունը՝

դոկտ ՎԱՐԱՆԴ ՍՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ


11:47 - 9/09/2020    /    համար : 756665    /    ցուցադրության քանակը : 16