26/09/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Աղոթք Աստծո կամքին ենթարկվելու համար


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Աղոթք Աստծո կամքին ենթարկվելու համար

Փառաբանեմ Աստծուն և ենթարկվեմ նրա վճռին: Վկայեմ, որ Բարձրյալն  Աստված իր արարածների ապրուստն արդարացիորեն  բաժանել է և նրանց  նվիրել է ավելի, քան իրենց կարիքը: Տեր Աստված, ողջունիր  Մոհամմադին ու նրա գերդաստանին, և թող չսրտնեղեմ ու չանհանգստանամ այն բաների   համար,  որ  արժանի   ես  դարձրել ուրիշներին Եվ թույլ մի տուր, որ նրանք գոռոզանան այն բարիքից, որ զրկել ես ինձ: Որպեսզի չնախանձեմ Քո արարածներին և Քո կամ- քը չնչին չհամարեմՏեր Աստված, ողջունիր  Մոհամմադին և նրա   գերդաստանին,  և   թող   իմ   սիրտը   ուրախանա    Քո վճիռների համար,  և  իմ հավատքն ամրապնդիր, որպեսզի խոստովանեմ Քո  կամքը,  որ իրականացվում է իմաստնությամբ,  և  ինչ որ չես շնորհել  ինձ,  դրա  համար  ավելի  շատ փառաբանեմ Քեզ, քան նրա համար,  ինչին  ինձ արժանաց- րել ես: Եվ ինձ թույլ մի տուր, որ աղքատին ստոր և հարստություն  ունեցողին բարձր  համարեմ:  Որովհետև   սիրելին և  մեծը  նա  է,  ով  Քեզ  հետևելով է  սիրելի   դարձել,  արժանապատիվ մարդը  նա է, ով Քեզ հետևելով է այդպիսին դարձել: Եվ սիրելին  նա է, ով Քեզ աղոթելով է սիրելի դարձել:   Ուրեմն ողջունիր   Մոհամմադին  ու  նրա  գերդաստանին  ու  մեզ տուր  այն  հարստությունը, որ  չի  ավարտվում, և   այնպիսի   արժանապատվություն,   որ   ձեռքից   չգնա,    և մեզ արժանի   դարձրու   մուտք  գործելու  Քո  հավերժական թագավորություն, քանզի  Դու ես միակը  և բացարձակը, որ ոչ որդի  ունես, ոչ էլ մեկի որդին  ես, և Դու Աննման ես:

ՄԱՏՅԱՆ  ՍԱՋՋԱԴԻ

(Իմամ Սաջջադի աղոթքները)


11:14 - 9/09/2020    /    համար : 756663    /    ցուցադրության քանակը : 18