26/09/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ՄԵՀՐԴԱԴ ԱՎԵՍՏԱ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՄԵՀՐԴԱԴ ԱՎԵՍՏԱ

 

ԴԵՂՆԱՎՈՒՆ

(երկընթաց էջեր թափվելիս)

 

Վերադարձի՛ր, քանզի դառել եմ

Աշնան տերեւ դեղնավուն,

Քեզ հիշելով սարսռում եմ,

Պիտի գաս ու բերես շունչ:

Քեզ դիմելը կարիքից է,

Ունայն գավաթ՝ սին գավից.

«Գլխացավա՞նք» եմ քեզ համար,

Դա գալիս է ի՛մ ցավից:

Երբ զրկեցիր ինձ քո շնչից,

Ասիր՝ վառվիր, մի՛ խոսիր.

Էլ ի՞նչ ունեմ շնչից բացի,

Գեթ շնչող կո՛ւրծքդ բացիր.

Սիրողների քարավանից այստեղ

Արնոտ խոց մնաց։

Խոցն այդ ծաղկեց, բայց վարդն ի վար

Արտասուքի բոց մնաց.

Քարվանն անցավ, մնաց դաշտը

Անմխիթա՜ր ցավերիս.

Ո՞վ կասի ինձ՝ մտքիս մարտում,

Ի՜նչ կռիվ է արնալից.

Ցավից խոսել, ցավից լսել,

Ցավով կիսվել, դառնալ կե՛ս

Այն մարդկանց հետ, որ ցավ չունեն,

Դա ինչ ցավ է, դու գիտե՞ս:

...

 

Լուսաբացի գավաթի պես

Սիրտս ծորում է արյուն.

Քեզնից հեռու, հողմասարսուռ,

Թա՜ց տերեւ եմ դեղնավուն...  

ԱԿՆԵՐ ԱԿՆԵՐԵՒ

ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊՈԵԶԻԱ

Պարսկերեն բնագրից թարգմանությունը՝

դոկտ ՎԱՐԱՆԴ ՍՔՅՈՒՐՔՉՅԱՆԻ


13:37 - 7/09/2020    /    համար : 756549    /    ցուցադրության քանակը : 16