26/09/2020

հայերեն فارسی

Հառաչ ունեմ քեզնից, Հառաչ, որ շահ-օ∙ուտ չբերիր, Նա իր սիրտը արեց կուռ քար, դու աղբյուր-∙ութ չբերիր. Ամաչում եմ քեզնից, աչք իմ, արյուն լալուս պատճառով, Որ կուրացար ու Քեզ` նրան, դիտելու պահ չբերիր... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Աղոթք մեղսագործությունից հետո


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Աղոթք մեղսագործությունից հետո

 

Ով Տեր  Աստված,  փառք  Քեզ, որ գիտես  և ծածկում  ես, տեղյակ  ես և ներում ես: Մենք բոլորս  մեղավոր ենք, և Դու չբացահայտեցիր, որ սխալ  քայլ  ենք  կատարել, չխայտառակեցիր,   երբ  հանցանքներ  ենք  կատարել   թաքուն,   Դու թույլ չտվեցիր ոչ մեկը իմանա դա: Ինչքան արարք ենք կատարել,  որ  Քո  կողմից  արգելված  են  եղել: Կամ  անհրաժեշտ ես  համարել,   որ  կատարենք  մեզ տեղեկացրել ես  այդ  մասին,  բայց   մենք  անտեսել   ենք:  Ինչքան  սխալ ու վատ  արարքներ  ենք  կատարել: Դու  այդ  մասին  տեղյակ էիր, և ոչ ոք չտեսավ: Եվ կարող  էիր լավագույնս բացահայտել դա:  Սակայն Քո  բարությամբ ծածկեցիր ուրիշ- ների  աչքերը  և  նրանց  ականջների առաջ  պատնեշ  դրեցիր:  Մեր սխալները կոծկեցիր և մեր սխալները թաքցրիր: Այս  անը   կարող    էր   մեզ  համար   խրատ   լինել,    որպեսզի  հրաժարվեինք վատ  վարքագծից ու սխալ  արարքից,  և  մեզ տաներ  դեպի  ապաշխարանք, որպեսզի մեր մեղքերը  մաքրվեին, և  մեզ տանեիր  դեպի  բարի  ճանապարհ:   Այդ  ժամանակը  մոտեցրու   և  թույլ մի  տուր,   որ մենք  ինքնամոռաց դառնանք, որպեսզի գանք դեպի  Քեզ` հրաժարվելով մեղքերից: Տեր Աստված, ողջունիր  Քո ընտրյալին` Մոհամմադին, և նրա գերդաստանին, որ ընտրված են բոլոր արարածների միջից:  Եվ թող,  ինչպես որ կամեցել ես, ունկնդրենք ու հնազանդվենք նրանց:

ՄԱՏՅԱՆ  ՍԱՋՋԱԴԻ

 

(Իմամ Սաջջադի աղոթքները)


13:04 - 07/09/2020    /    համար : 756548    /    ցուցադրության քանակը : 17