19/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Ղուրբան տոն


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ղուրբան տոն

Այս տարի՝ 2020 թ. Հուլիսի 31-ին աշխարհի բոլոր մուսուլմանները տոնում են Ասատծուն ծառայելու Ղուրբան բարեբաստիկ տոնը:

Հիջրեթի 1441 թ. զիհաջա ամսվա 10-ը, Հուլիսի 31-ը, մուսուլմանների ամենամեծ տոներից մեկը բարեբաստիկ Ղուրբան տոնն է: 

Բեյթ Ալ-Հարամի ուխտավորները Ղուրբանի բարեբաստիկ տոնին Աբրահամ մարգարեի հիշատակին, ով անսալով Աստծո հրամանին անցնելով իր որդի Իսմայելի կյանքից, զոհ են մատուցում Մինայի հովտում:

Այս օրը, Բարձրյալը Աբրահամին հրամայեց զոհել Իսմայելին: Աբրահամ մարգարեն Իսմայելին տարավ զոհելու վայրը, բայց Գաբրիել հրեշտակը հայտնվեց ու ավետելով փորձությունը հաղթահարելու լուրը մի խոյ տվեց Աբրահամ մարգարեին, որպեսզի զոհ մատուցի Աստծուն:

Աստծու տան ուխտավորները ամեն տարի Սաուդյան Արաբիայի Մինայի հովտում կատարում են Ղուրբան տոնի ծեսը:

Ղուրբանն ամենասրբազան տոներից մեկն է. հավատացյալ և մահմեդական մարդկանց երկրպագության, աղոթքների, խոնարհության և մարդուն Աստծուց հեռացնող ամեն ինչից ազատվելու, կուռքերի և կռապտների դեմ պայքարի  տոն։

Ղուրբան տոնն ու հաջ ուխտագնացությունն ամենալավ հնարավորությունն են, որպեսզի Բարձրյալ Տիրոջ ուղու հետևորդներն ու փափագող սրտերը սկսեն իրենց աղոթքներն ամենաշքեղ գմբեթի և ամենագեղեցիկ ազանի ներքո՝ միասնության կանչով։

Հաջ ուխտագնացությունն ու այս օրերը երկրագնդի բոլոր ուխտավորների համար լավագույն օրերն են, և նրանք պետք է խուսափեն աշխարհիկ նյութական հաճույգներից, պատռեն շինծու ոսկու և նյութեղենի շղարշն ու պայքարեն կեղեքման դեմ։ 

Ղուրբան տոնը, անձնազոհության, անձնուրացության, սեփական եսին հաղթելու և Աստծուն հանձնվելու տոնն է: Աշխարհի մուսուլմանները ամեն տարի տոնում են իսլամական այս մեծ ու շքեղ տոնը:


13:16 - 30/07/2020    /    համար : 754617    /    ցուցադրության քանակը : 27