18/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Աղոթք աստվածահաճո արարքների համար


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Աղոթք աստվածահաճո արարքների համար

Տեր Աստված, ողջունիր  Մոհամմադին ու նրա գերդաստանին և  կատարելագործիր ու լավագույնը դարձրու իմ հավատքը: Եվ իմ գործն  ու ցանկությունը նույնպես դարձրու   լավագույնը:  Քո   ցանկութամբ  կատարելագործիր իմ հնազանդությունը: Իմ հավատքը դարձրու  անկոտրում ու կայուն:  Եվ Քո զորությամբ բարեփոխիր իմ յուրա քանչյուր  արարքը,  որ անբարո  է:

Տեր Աստված,  ողջունիր  Մոհամմադին ու նրա գերդաստանին  և  բացիր  այն  գործերի հանգույցը, որ զբաղեցրել են միտքս,  և ինձ ուղղորդիր դեպի  այն գործը,  որի մասին վաղը պիտի  հարցնես  ինձանից:  Եվ  թող  կյանքիս  օրերը սպառվեն հանուն  նրա, ինչի համար ինձ ստեղծել ես: Ինձ անկարիք դարձրու,  տուր իմ հանապազօրյա հացը և ինձ մի վարակիր  շահամոլութամբ: Ինձ  հարգանքի արժանացրու և  գոռոզամիտ մի  դարձրու:  Ինձ  դարձրու  հնազանդ, որպեսզի   ծառայեմ  Քեզ, և  թող  ծառայությունս չաղտոտվի եսամոլությամբ: Իմ ձեռքերից թող հոսի բարությունը մարդկանց   համար,   և  թույլ մի  տուր,  որ  երախտիքը  երեսով տամ:   Ինձ   շնորհիր   լավագույն  առանձնահատկություններն  ու մի  թող   դառնամ   սնապարծ:   Տեր  Աստված,   ողջունիր Մոհամմադին ու նրա գերդաստանին և ինձ մարդկանց   աչքում   բարձրացրու  այնքան,   որքան   կարող   ես ինձ  իմ  աչքում  ստորացնել: Ինձ  շնորհիր  հպարտություն այնքան,  որքան կարող  ես ինձ համեստ  դարձնել: Տեր Աստված,  Մոհամմադին  և  նրա  գերդաստանին  ողջունիր և   ինձ   շնորհիր   այնպիսի   հաճելի   կենսակերպ,  որ   այն չփոխեմ ուրիշ տեսակ կենսակերպի հետ: Ինձ այնպես ուղեկցիր  դեպի  ճշմարտությոն, որ  նրանից  երես  չթեքեմ և ինձ շնորհիր ճշմարիտ ու անկոտրում ցանկություն` որպեսզի   երբեք     նրան    չկասկածեմ:     Եվ   մինչև     այն ժամանակ,  որ   իմ   կյանքը   լի   է   Քեզ   պաշտելով,  թող ապրեմ: Իսկ եթե իմ կյանքը պիտի դառնա սատանայի արոտավայր, խլիր  այն,  նախքան  Քո  թշնամությունն ուղղես  ինձ և  նախքան  Քո  զայրույթը թափես  իմ գլխին: Տեր Աստված,   ինձ  թերի   առանձնահատկություն  տուր միայն այն  դեպքում, եթե  կբարեփոխես այն  և  ինձ միայնակ մի թող  որևէ  թերությամբ, որի համար  պետք  է արժանանամ նախատինքի:  Թող   այդպես   լինի միայն   այն  ժամանակ, եթե  դա  բարի  կհամարես:  Ոչ մի  առաքինություն իմ մեջ, իմ ներսում  թերի մի թող:  Իսկ եթե  այդպես  պետք  է լինի, ուրեմն ատարելագործիր այն: Տեր Աստված, ողջունիր Մոհամմադին  ու նրա գերդաստանին և քինախնդիրներին վերածիր  բարիների: Բռնադատողների  նախանձը   վերածիր  բարեկամության և  բարեփոխիչների  կասկածամտությունը` վստահության: Մերձավորների թշնամությունը վերածիր  ընկերության   և  ազգակիցների մասնատումը` բարեհամբույր  վերաբեմունքի:

Երեսպաշտությունը վերածիր  ճշմարիտ  ընկերության, երկկողմանի նվաստացումը` բարեհամբույր վերաբերմունքի,  իսկ բռնատերերից վախի  դառնությունը վերածիր ապահովության քաղցրության: Տեր Աստված, ողջունիր  Մոհամմադին ու  նրա  գերդաստանին և  թող  հաղթահարեմ նրան, ով իմ դեմ  բռնություն  է գործադրում: Ինձ տուր խոսուն  լեզու նրա  նկատմամբ, իմ  հետ  վիճաբանողի և  իմ նկատմամբ  թշնամություն  ցուցաբերողի   դիմաց   և  ցույց տուր ինձ մի ելք նրա նկատմամբ, ով փորձում է ինձ խաբել: Եվ  ինձ  ուժ  տուր  նրա  նկատմամբ, ով  ցանկանում  է  ինձ նվաստացնել: Ինձ կարողություն տուր, որ ապացուցեմ նրա սուտը, ով խոսում է իմ թերության  մասին: Ինձ փրկիր նրա ճիրաններից,  ով  ինձ  սարսափեցնում  է,  և  հաջողացրու, որ հնազանդվեմ նրան, ով ինձ դեպի ճշմարտություն  է առաջնորդում: Տեր Աստված, ողջունիր  Մոհամմադին ու նրա գերդաստանին,  և  թույլ  տուր  բարին   ցանկանամ  նրան, ով  իմ դեմ  խորամանկություն է  ցուցաբերում կամ  հեռացել  է  ինձանից:   Թույլ   տուր  նվիրաբերեմ  նրան,  ով  ինձ զրկել է,  և  ﬕանամ  նրան,  ով  ինձնանից  առանձնացել է: Եվ նրան, ով իմ մասին բամբասել է, բարությամբ հիշեմ և շնորհակալ  լինեմ  բարության համար  ու մոռանամ  չարությունը:  Տեր Աստված,  ողջունիր  Մոհամմադին ու նրա գերդաստանին և ինձ ծածկիր  առաքինիների զարդով,  արդարության սեղանը  բացելու և զայրույթը զսպելու սադրանքի կրակը մարելու և մասնատվածներին հավաքագրելու, մարդկանց  բարեփոխելու,  բարի   գործերը  ներկայացնելու և թերությունները ծածկելու  պահին: Ինձ հետ եղիր Ճկունության, խոնարհության, բարեհամբույր վերաբերմունք  ցուցաբերելու և  ինքնասիրության ու բարի  երկխոսության  պահին  ինձ  իմաստնության համար  առաջ  անցնելու,  ուրիշներին  բարություն անելու,  ուրիշների  նախատինքը մոռանալու  և ոչ արժանիին  անշահախնդիր բարեգթություն  անելու   պահին:   Եվ  ճշմարիտ   խոսքն   ասելու  պահին,  նույնիսկ  եթե  դա  անախորժ լինի  կամ  ծանր հետևանքներ ունենա:  Եվ բարությունը գործով ու խոսքով ցուցաբերելու և դա  ինչքան  էլ որ շատ լինի,  չնչին  համարելու  պահին,  և  չարությունը  խոսքիս  ու գործիս մեջ  շատ համարելը,  նույնիսկ եթե չնչին լինի: Եվ այս բոլոր  առանձնահատկությունները կատարելագործիր` Քեզ   շարունակ հնազանդվելու, մուսուլման  համայնքի  հետ համաքայլ լինելու  և նոր ուսմունքներից հրաժարվելու միջոցով:

Տեր  Աստված,  ողջունիր  Մոհամմադին և նրա գերդաստանին  ու  ծերության   ժամանակ   ինձ  շնորհիր  հանգիստ կյանք:  Իսկ  հիվանդության ժամանակ  ինձ  շնորհիր  ամենահզոր   ուժն  ու  թույլ մի  տուր,  որ  թուլանամ   Քեզ  պաշտելու  ճանապարհին: Մի կուրացրու  ինձ Քո  ճանապարհը ճշտելու  հարցում:   Եվ  ինձ  թույլ մի տուր  կատարել   այն, ինչը  հակառակ  է Քո  գոհունակությանը, ընտելանալ նրա հետ,  ով  Քեզանից հեռու  է  և  առանձնանալ նրանից,   ով Քեզ հետ է: Տեր Աստված,  անպես արա, որ դժվարությունների  պահին Քեզ ապավինելով ջանք թափեմ,  կարիքի ժամանակ  Քեզանից  ողորմություն խնդրեմ  և  դժբախտության   ժամանակ   աղերսանքս ուղղեմ Քեզ:  Եվ  չլինի, որ անճարության ժամանակ  Քեզանից բացի  ուրիշից  օգնություն  խնդրեմ, իսկ երբ  աղքատանամ, Քեզանից բացի ուրիշի  մոտ  խոնարհվեմ և  ուրիշից  ինչ  որ  բան  խնդրեմ: Եվ սարսափի ժամանակ թույլ մի տուր Քեզանից բացի ուրիշին  ապավինեմ և  չստանամ  Քո  բարեգթությունը, և չլքես  ինձ,  Ով  գթածների գթածը: Տեր  Աստված,  այնպես արա,  որ սխալ  ցանկությունների և  նախանձի  փոխարեն, որը  սատանան   է  փորձում   սրտումս  տեղավորել,   հիշեմ ու  փառաբանեմ Քեզ  և  Քո  հզորության  մասին  խորհեմ:

Եվ  թույլ  տուր  ելք  գտնել թշնամուց   ազատվելու  համար և  սուտ ու անտեղի խոսքի  ու մարդկանց նկատմամբ անպատվություն անելու,  սխալը  հաստատելու, բացակա հավատացյալին բամբասելու և ներկա  հավատացյալին հայհոյելու  փոխարեն  իմ խոսքը  միայն  շնորհակալություն լինի  և  փառաբանեմ Քեզ:  Խոսեմ  Քո մեծության  մասին  և փառաբանեմ Քո բարիքներն ու գթությունը: Տեր Աստված, ողջունիր  Մոհամմադին ու նրա գերդաստանին և թույլ  մի տուր,  որ իմ դեմ  բռնություն  գործվի, քանի  որ Դու կարող ես  այն  չեզոքացնել: Եվ  թույլ մի  տուր,  որ  ես  որևէ մեկի նկատմամբ  բռնություն    իրականացնեմ:  Դու   կարող   ես ինձ  արգելել: Թույլ մի  տուր,  որ մոլորվեմ, քանզի  Դու  ես իմ  ուղեցույցը,  և   չաղքատանամ,  քանզի   Քո   ձեռքերում է իմ հաջողությունը, և ապստամբ  չդառնամ, քանզի  իմ հարստությունը   Քեզանից  է  գալիս:  Տեր   Աստված,   եկել եմ  Քո  ողորմությունը խնդրելու  և  գթություն  ստանալու: Ցանկանում  եմ վերադառնալ դեպի  Քեզ և սրտումս պահ- պանել  Քեզանից ողորմություն ստանալու  հույսը: Սակայն ոչ մի  բան  չունեմ,  որի համար  արժանանամ Քո  ողորմությանը,  և  չեմ  կատարել   ոչ մի  բան,  որ  արժանանամ Քո ներմանը:  Ուրեմն խոստովանելով իմ մեղքերը, ճար չունեմ, բացի  Քո  գթությանը հավատալուց: Ուրեմն ողջունիր  Մոհամմադին ու նրա գերդաստանին և գթա  ինձ:

Տեր Աստված, ողջունիր  Մոհամմադին և նրա գերդաստանին  և թույլ մի տուր,  որ բռնության ենթարկվեմ:  Այնպես արա, որ լեզուս բացվի՝ միայն հանուն ճշմարիտ ճանապարհով ընթանալու, և իմ սիրտը ողողիր առաքինությամբ  և ինձ ստիպիր  կատարել  այն,  ինչը Քեզ գոհունակություն  է պատճառում:  Տեր  Աստված,  լավագույն ճանապարհը  ոտքերիս  առջև  դիր,  որպեսզի ապրեմ  Քո  ուսմունքներով և հանուն  դրանց մեռնեմ  ու ծնվեմ: Տեր  Աստված, ողջունիր  Մոհամմադին ու նրա գերդաստանին և շնորհիր ինձ չափավոր լինելու  բարիքը:  Եվ արժանի  արարած դարձրու  այն արարածների նման,  որ ճշմարիտ  են ու համբերատար և  ուրիշներին  բարին  են  ցույց  տալիս:  Ինձ երջանկացրու հանդերձյալ կյանքում և փրկիր այս դարանակալությունից:

Տեր Աստված, խլիր ինձանից  այն ամենը,  ինչն արատավորում  է իմ մարմինը,  որպեսզի մաքրվեմ, և շնորհիր  ինձ այն, ինչն ինձ օգուտ կբերի: Քանզի իմ կյանքը ոչնչացումից կարող  ես փրկել միայն  Դու:

Տեր  Աստված,  տխրության ժամանակ   Դու  ես  իմուրախությունը,  և  եթե  զրկվեմ, իմ հույսը  Դու  ես:  Եթե  դժվարություններն ինձ հանդիպեն, Դու ես ինձ օգնողը: Իմ կորցրածը   Դու  ես  վերադարձնելու և  այն,  ինչ  սխալ  համարես, Դու ես բարեփոխելու: Ուրեմն նախքան ցավը, առողջությունը, նախքան  կարիքը կարողությունը և մոլորվելուց առաջ առաջնորդվելը ինձ շնորհիր և ինձ հեռացրու մարդկանց նեղությունից: Վերադարձի օրն ինձ պահպանիր զայրույթից ու տանջանքից և ինձ սովորեցրու ճշմարիտ  ճանապարհը:

Տեր  Աստված,  ողջունիր  Մոհամմադին և նրա գերդաստանին  և  Քո  կամոք  հեռացրու   ինձանից   աﬔն  տեսակի չարիք:  Քո  բարիքներով սնուցիր  ինձ  և  բարեփոխիր Քո բարությամբ ու  բուժիր   Քո  գթությամբ: Թող   ապավինեմ Քո  շվաքի  տակ,  ինձ  հագցրու գոհունակության հագուստ և խառնաշփոթ վիճակում  ինձ ցույց  տուր այն, ինչն ավելի լավ  է:  Եվ  թույլ  տուր  կատարեմ  այն  արարքը,  որն  ավելի բարի  է:  Եվ  երբ  տարբեր   ուսմունքներ   իրար  դեմ  դուրս գան, ինձ առաջնորդիր դեպի  այն, որը լավագույնն է:

Տեր  Աստված,  ողջունիր  Մոհամմադին և նրա գերդաստանին: Եվ գլուխս զարդարիր արժանավորության թագով: Ինձ սատարիր բարի գործեր կատարելու հարցերում, որպեսզի  մարդկանց ուղիղ  ճանապարհով տանեմ:  Մի տար ինձ  դեպի  փորձություն  և  ինձ  խաղաղություն տուր:  Ապրուստս մի դժվարացրու և աղոթքս վերադարձրու ինձ, որովհետև Դու միակն  ես, և չկա Քեզ հավասար:

Տեր  Աստված,  ողջունիր  Մոհամմադին և նրա գերդաստանին  և  ինձ հեռացրու  վատնումից: Պահպանիր իմ հանապազօրյա հացը ոչնչացումից, առատություն տուր իմ ունեցվածքին և  նրանից  ուրիշներին  բաժին  հանելու  ժամանակ բարի  ճանապարհն իմ առջև  դիր:

Տեր  Աստված,  ողջունիր  Մոհամմադին և նրա գերդաստանին և հաց գտնելու համար թող տառապեմ ու տառապեմ: Եվ իմ հանապազօրյա հացն ինձ տուր այնտեղից, որտեղից բնավ  չեմ սպասում:  Հանապազօրյա հացը տուր, որպեսզի Քեզ ծառայելու  փոխարեն  չզբաղվեմ այն ձեռք  բերելով և չկրեմ դրա  ծանրությունը:

Քո զորությամբ իրականացրու այն, ինչ ցանկանում  եմ, և Քո վեհությամբ փրկիր ինձ այն վտանգից, որից սարսափում եմ:

Տեր Աստված, ողջունիր  Մոհամմադին ու նրա գերդաստանին և  Քո  զորությամբ  պահպանիր   իմ  արժանապատվությունն ու իմ ինքնասիրությունը, մի ոտնահարիր աղքատության պատճառով: Այնպես չլինի, որ Քեզնից հանապազօրյա հաց խնդրողներից հաց խնդրեմ  և Քո վատագույն արարածներից գթություն ու նրանց փառաբանեմ, որպեսզի ինձ ինչ-որ  բան նվիրեն, կամ նախատեմ  նրանց` ինձ  ինչ-որ  բան  տալու  պատճառով: Չնայած  գթությունը կամ արգելքը Քո ձեռքում են:

Տեր Աստված,  ողջունիր  Մոհամմադին ու նրա գերդաստանին  և  ինձ  առողջություն տուր,  որ փառաբանեմ Քեզ, հանգստություն, որ սպառվի  առաքինության համար,  գիտություն,  որ կիրառեմ,  և առաքինություն, որ աﬔնաչնչին հանապազօրյա հացով  բավարարվեմ:

Տեր  Աստված,   ավարտիր  իմ  կյանքը  Քո  ներումով,  և թող կատարվի Քեզանից ներում ստանալու  իմ երազանքը: Հարթիր  Քո  գոհունակությանը հասնելու  ճանապարհները և իմ գործը  թող  ավարտին հասնի:

Տեր  Աստված,  ողջունիր  Մոհամմադին և նրա գերդաստանին և ինձ արթնացրու անքնությունից` Քեզ հիշելու համար,   որպեսզի  մեղքս  քավեմ,  քանի   դեռ   մահը  վրա չի հասել:  Ինձ ստիպիր  աղոթել առ Քեզ: Բացիր  իմ առջև հարթ ճանապարհ դեպի Քո սերը և կատարյալ դարձրու աշխարհիկ ու հանդերձյալ կյանքս: Տեր Աստված, ողջունիր Մոհամմադին և նրա գերդաստանին մի ողջույնով` առավել այն ողջույնից, որ մինչ այս հղել ես որևէ մեկին կամ նրանից հետո պիտի հղես: Եվ մեզ աշխարհիկ կյանքում բարություն շնորհիր,  իսկ հանդերձյալ կյանքում  պաշտպանիր կրակի տանջանքից` Քո բարությամբ ու գթությամբ:

ՄԱՏՅԱՆ  ՍԱՋՋԱԴԻ 

(Իմամ Սաջջադի աղոթքները) գրքից 

 


12:26 - 30/07/2020    /    համար : 754607    /    ցուցադրության քանակը : 39