19/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Գլուխ Բ: Բժիշկների Իսլամական Միության Քննարկումները


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Գլուխ Բ: Բժիշկների Իսլամական Միության Քննարկումները

Մաս Ι 


Մարմնի Խնամք Եվ  Մտավոր Ունակությունների Զարգացում

 

Քննարկման թեման դաստիարակությունն էր, իսլամական կրթաուսուցողական տեսանկյունից: Նախորդ գլխում լուսաբանեցինք, որ դաստիարակությունը հիմնականում երկու տեսակ կարող է լինել. առաջինն այն է, որի հիմքում առավելապես  «կառուցողականությունն» ու «արհեստն» են ընկած: Սա այն դաստիարակությունն է, որտեղ մարդն առհասարակ պատկերացվում է որպես մի առարկա, որը մի կամ մի քանի նպատակների համար է վերակառուցվում: Սակայն, այս կառուցման մեջ մեր նպատակը նյութը չի հանդիսանում, այլ հենց ինքը՝ նպատակադրված առարկան, այս դեպքում՝ տվյալ մարդը: Ասել է, թե  կառուցողը՝ այս դեպքում արհեստավոր վարպետը, ունի իր ուրույն նպատակը և այն նյութը, որից ցանկանում է ստեղծել իր արվեստը, կիրառում է որպես մի առարկա, և ցանկացած նպատակահարմար գործողություն կատարում է նրա հետ, անկախ այն հանգամանքից, որ տվյալ գործընթացը կամ գործողությունը ենթակային կարող է ավերիչ և մինչև-իսկ սպանիչ թվալ: Ամեն դեպքում վարպետի նպատակը հիշյալ առարկայի կիրառումն ու օգտագործումն է, որն այսպես կոչված՝  արհեստ է համարվում նրա համար: 

Օրինակ, երբ մարդ ցանկանում է ոչխարին օգտագործել, ապա ոչխարի գինը կայանում է նրանում, թե ինչ նպատակների է ծառայում այն: Եթե մարդը ցանկանում է այն վաճառել, կամ պատրաստվում է ինքը մորթել և օգտագործել, ապա անհրաժեշտ է նրան գիրացնել: Քանի որ բնական պայմաններում ապրող ոչխարը գլուխը չի կախում և միայն արածում, մինչև հարկ եղածի չափ գիրանա, այլ բնականաբար և բնազդաբար ցանկանում է նաև զուգավորվել և բազմանալ, ուստի մարդն անհրաժեշտաբար ամորձատում է նրան, որպեսզի նրա ուշադրությունն այլևս չշեղվի այլ հարցերի վրա, և նա միայն ու միայն վայելի դաշտի կանաչ խոտը: Նման պայմաններում պարզ է, որ նա լավ ուտում, և հարկ եղածի չափ գիրանում է, մարդն էլ կարողանում է օգտվել նրա մսից: 

Ոչխարին ամորձատելը նրա տիրոջ կարծիքով համարվում է կեն-դանու կատարելագործում, իսկ իր՝ ոչխարի կարծիքով, ինչպե՞ս է: Արդյո՞ք նրա կարծիքով իրեն կատարելագործել են, թե՝ արատավորել: 

Պարզ է, որ ըստ ոչխարի՝ մարդն արատավորել է իրեն:

 Նմանատիպ երևույթ տեղի է ունեցել նաև անցյալում՝ մանկլա-վիկների նկատմամբ: Այն ժամանակ, երբ ամորձատում էին մանկլավիկներին, բնականաբար իրենց՝ մանկլավիկների խորին համոզմամբ, արատավորում և անկարող էին դարձնում իրենց, սակայն նրանց տերերի՝ այսինքն նրանց շահագործողների կարծիքով, կատարելագործում էին իրենց ծառաներին, քանի որ ամորձատումից հետո նրանք դառնում էին առավել վստահելի ու հավատարիմ ծառաներ և՛ հարեմներում և՛ դրանցից դուրս:

Վերը նշվածը առկա է նաև մարդկային հոգու դաստիարակության դեպքում: Երբ որևէ դպրոց նպատակադրվում է ստեղծել իր ուղղությունը, ապա մարդկանց դաստիարակում է իր կողմնորոշումներին համապատասխան, անկախ այն բանից, որ իր քարոզած ու գործադրած դաստիարակության արդյունքում մարդը կարող է զրկվել իր մի շարք ընդունակություններից, բնական զգացմունքներից և նույնիսկ՝ հնարավոր է ձեռք բերի ֆիզիկա-հոգեբանական արատներ և ոչ լիարժեքության բարդույթներ:

Ուսուցումն ու դաստիարակությունն իսլամում

Շահիդ Օսթադ Մորթեզա Մոթահարի


12:17 - 30/07/2020    /    համար : 754605    /    ցուցադրության քանակը : 24