19/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Հասարակական խիղճ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Հասարակական խիղճ

Հասարակական խիղճը, որի մասին խոսվեց սկզբում, պայմանավորված չէ միայն բոլոր մարդկանց սիրելու գործոնով, այլ` ավելի լայն մի հասկացություն է: Այն իր մեջ պարփակում է ամեն ինչի հանդեպ սեր և ուշադրություն, նաև ձգտում դեպի կատարելություն: Հասարակական խիղճը դա խոչընդոտների վերացում է ճանապարհից, որպեսզի մարդիկ չընկնեն: Այս առումով իսլամը կարևորում է ոչ թե մարդ անհատին, այլ` մարդկության սկզբունքները: Ղուրանը մահմեդականներին պատվիրում է հետևյալը. ՙՈվ հավատացյալներ, հիշեք այն բարիքը, որ Աստված պարգևել է ձեզ այն ժամանակ երբ մի խումբ թշնամիներ մտադիր էին ձեռք բարձրացնել ձեզ վրա և ձեզ վերացնել, սակայն Աստված նրանց ձեռքը ձեր վրայից հեռացրեց: Զգուշացեք Աստծուց: Եվ բարեպաշտները միայն Աստծուն պիտի ապավինեն՚ : Այս կոչն ուղղված է մահմեդականներին, որոնց թշնամիները նախաիսլամական շրջանից մնացած ցեղերի ներկայացուցիչներ են, որոնք բացի կռապաշտ լինելուց օժտված էին ամենավատ հատկություններով:

Այնուամենայնիվ, Ղուրանն ասում է, որ անգամ նրանց հանդեպ պետք չէ անարդար լինել, քանզի արդարությունը հույժ կարևոր մարդկային սկզբունք է: Այս ամենը վկայում է այն մասին, որ Աստվածապաշտ մարդը չի կարող բռնակալ լինել: Բռնությունը չարիք է, անգամ ամենաանհավատ թշնամու հանդեպ: Այս առումով Իմամ Ալին ասել է. ՙՆրանց հանդեպ (ի նկատի ունի Եգիպտոսի բնակիչներին) բռնություն մի գործիր, քանզի նրանք երկու խմբից են բաղկացած. առաջինըª քեզ հետ կրոնական եղբայրներ և երկրորդը՝ ծագումով մարդ են: Ուրեմն արդարությունը համամարդկային և համաշխարհային հիմքեր ունի՚ :

Իմամ Ալին Զոմմեից եկած մի ծեր և կույր մուրացկանի տեսավ և ասաց. ՙԻնչո՞ւ է այս մարդը մուրում՚: Պատասխանեցին, որ հրեա է, կարող ժամանակ աշխատել է, իսկ հիմաª մուրացկանություն է անում: Իմամ Ալին ասաց. ՙԶարմանալի է, երբ ունակ էր աշխատում էր, իսկ հիմա, որ չի կարողª պետք է մուրացկանությո±ւն անի՚: Նա կարգադրեց, որպեսզի ընդհանուր գանձարանից պարբերաբար որոշակի գումար վճարվի նրան: Սա իրականում կենսաթոշակի նման մի բան էր:

Խոսքիս իմաստն այն է, որ անհավատի նկատմամբ ցուցաբերված բարյացակամությունն ու օգնությունը երբեք արգելված չեն, եթե չեն  նպաստում Աստծո և ճշմարտության խաթարմանը: Ավանդություններում բազմաթիվ դեպքեր կան պահպանված, երբ մահմեդականացած հրեաներն ու քրիստոնյաները եկել են իմամի մոտ և հարցրել, թե ինչպես պետք է վարվեն իրենց ծնողների հետ: Իմամը նրանց պատվիրել է վարվել ինչպես միշտ անգամ ավելի լավ:      

Ուսուցումն ու դաստիարակությունն իսլամում

Շահիդ Օսթադ Մորթեզա Մոթահարի


11:17 - 29/07/2020    /    համար : 754508    /    ցուցադրության քանակը : 13