19/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Աղոթք անձրև տեղալու համար


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Աղոթք անձրև տեղալու համար

Տեր, մեր  ծարավը հագեցրու անձրևով և տարածիր մեզ վրա  Քո  բարությունը:  Ամենուր  գեղատեսիլ  բույսերի   հա մար անձրևային ամպ  ուղարկիր: Եվ  մրգեր  շնորհիր  արարածներիդ և մեռած հողերը  կենդանացրու բողբոջների բացվելու և սիրելի  հրեշտակներին ու մեր  ճիշտն  ու սխալը գրանցողներին ներկա  դարձրուՕգտավետ անձրևառատ, ամենուր, մեծ կաթիլներով, հուժկու և արագ: Որպեսզի բոլոր մեռածները նրանով  վերակենդանանան, և այն, ինչ պետք է աճի, դուրս  գա հողիցև ընդարձակվի հանապազօրյա հացըԱմպերի  կուտակումից  հաճելի,   որ  հովհար   դառնա, և նրանցից   լսվի  կայծակի  որոտըոչ  թե  ոչնչացնի, և  ոչ  թե կայծակը  խնդա, ու  ամպը  չարտասվիՏեր  Աստվածﬔզ հագեցրու այն  անձրևով, որ  մեզ օգնական լինիԲույսերը աճեցնի  հարուստորպեսզի նորածիլ  բույսը  աճի և  թառա- մած շիվը թարմանա: Տեր Աստված, մեզ հագեցրու և այնպիսի անձրև ուղարկիր, որ բլուրներից ջուրը հոսի և ճանապարհի վրա  լցվի  ու առուները  ճեղքիև ծառերը  կանաչենառատություն  ու  էժանություն  լինի  ամենուր:   Եվ  չորքոտանիներին ու ժողովրդին ուրախացնես և նրանց տաս մաքուր հանապազօրյա հացը, և ցանքսը  աճի, ու կուրծքերը  լցվեն կաթով  և ավելացնեն մեր ուժը: Տեր Աստվածչլինիոր ամպի ստվերից մեր  կողմը  փչի  տաք  քամիև  մենք  չճաշակենք  զովությունը քամու: Չլինիոր անձրևի  մաղումը   մեզ համար չարչարանքի վերածվի  և  դառնություն  բերի մեզ:   Տեր  Աստված,   ողջույն հղիր Մոհամմադին ու նրա գերդաստանին և ﬔզ բաժին  արա երկինքների ու երկրի բարիքներից, քանզի  Դու ես Ամեազորը:

ՄԱՏՅԱՆ  ՍԱՋՋԱԴԻ (Իմամ Սաջջադի աղոթքները) գրքից


10:16 - 29/07/2020    /    համար : 754493    /    ցուցադրության քանակը : 15