21/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ՄԱՍ XII - Բարոյական ներշնչման աղբյուրներ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՄԱՍ XII - Բարոյական ներշնչման աղբյուրներ

Նախքան բուն թեմային անցնելը կուզենայի մեկնաբանել մի քանի ավանդապատում, որոնք կբացահայտեն իսլամի բարոյական պատգամներում առկա ոգին: Դրանք վերաբերում են հատկապես անցած թեմայում շոշափված վեհանձնության և արժանապատվության զգացումներին և այն հարցին, թե որքանով է իսլամը դրանք կարևորում: ՙԹահաՖ օլ օղուլում՚ Իմամ Սաջջադից մի ավանդապատում կա, որտեղ ասվում է. ՙՄարդկանցից օգնություն հայցելը նվաստացնում և ստորացնում է մարդու կյանքը, ոչնչացնում ամոթխածությունը, պատիվը, հարգանքը, արժանապատվությունը, և դա է բուն աղքատությունը՚: Այսինքն` աղքատությունը պայմանավորված չէ միայն փողի կամ կարողության բացակայությամբ: Աղքատությունը դա կարիքն է: Իսկ կարիքների բարձրաձայնումը նաև հոգեվիճակի աղքատություն է: Որքան որ մարդը քիչ օգնություն հայցի ուրիշներից` այդքան ավելի անկախ և հարուստ կլինի: 

Այս միտքը հավաստում է, որ աղքատությունն ու հարստությունը միայն նյութականով չեն պայմանավորված: Գոյություն ունեն նաև աղքատության և հարստության տարբեր տարատեսակներ: Պետք է զգույշ լինենք և նյութական աղքատությունն ու կարիքները վերացնելու համար չբախվենք հոգու աղքատության հետ: Մարդը պետք է հոգևոր հարստության արժեքը նյութական հարստության արժեքից ավելի վեր դասի:

ՙՆահջ –օլ- բալաղե՚ գրքում ասվում է. ՙԿարիքավորների հանդեպ հարուստների խոնարհությունն ու համեստությունն աստվածահաճո է: Եվ դրանից ավելի հաճելի է հարուստների հանդեպ աղքատների հպարտությունը դեպի Աստված առաջնորդվելու ճանապարհին՚: Այստեղ հպարտություն բառը փոխում է իր իմաստն ու չի նշանակում գոռոզություն կամ մեծամտություն: Հիշյալ նախադասության մեջ հեղինակն ի նկատի ունի անհատականության պահպանումը, հարստության և նյութական արժեքների դեմ չխոնարհվել, այլ` գլուխը բարձր պահել: Նույն գրքի մեկ ուրիշ հատվածում ասվում է. ՙՀարուստների համեստությունից ավելի գեղեցիկ և գերադասելի է հարուստների կարողության հանդեպ ցուցաբերած աղքատների անտարբերությունը՚: 

Ասվածի նպատակը նույնպես մարդու մեջ անձնական վեհանձնության և արժանապատվության խթանումն է:

ՙՆահջ –օլ- բալաղե՚-ի երկրորդ խորհուրդը որոշակի պատճառաբանությամբ մերժում է ժլատությունը, աղքատությունը, անկարողությունն ու վախը, իսկ որոշ բացահայտումների հիման վրա, խրախուսում` համբերությունը, ճգնավորությունն ու ժուժկալությունը: Եվ մերժող և խրախուսող բոլոր պատճառաբանությունները պայմանավորված են մարդկային արժանապատվության և վեհանձնության զգացումով: Ժլատությունը նենգություն է, այսինքն` նենգությունից խուսափող մարդը չպետք է ժլատ լինի:

Վախկոտությունը թերություն է, և մարդը չպետք է հանդուրժի այն և հաշտվի նրա գոյության հետ: Աղքատությունն ու կարիքը բթացնում և կաշկանդում են խելամիտ մարդուն: Խելացի և գեղեցիկ խոսող, սակայն աղքատ և կարիքավոր մարդը հարուստ և անկախ մարդու մոտ լալկվում է, իսկ նրա խոսքերը` իմաստազրկվում: Ուրեմն, տեսնում ենք, որ աղքատությունը մարդուն նվաստացնելու պատճառով բացասական է: Չքավոր մարդը (քչավորն ու կարիքավորը տարբեր բաներ են) անգամ իր հարազատ քաղաքում օտար է: Անկարողությունն ու թուլությունը մարդու համար ոչ թե առավելություն, այլ` թերություն են: Ճգնավորությունը կամ խստակեցությունը հարստության մի տեսակ է, քանզի այն անհրաժեշտ է նրա համար, որ մարդն ուրիշներից կախվածության մեջ չընկնի: Մարդու ինչի՞ն է պետք հարստությունը: Կարիքի զգացում չունենալու համար: Խստակեցությունը մարդու մեջ կարիքի զգացումը վերացնում է:

Այս խորհուրդն այն ավանդություններից է, որոնք մենք ներկայացրեցինք արժանապատվությանը վերաբերվող բաժնում: 

Մեկ այլ ավանդության համաձայն, երբ Իմամ Սաջջադին հարցրել են թե ո՞վ է ամենահարգարժան ու ամենապատվելի մարդը, նա պատասխանել է` նա, ով իր անհատականությունը չի փոխի ամբողջ աշխարհի հարստության հետ : Այսինքն` նա, ով հարգում և սիրում է իր անձը և պատրաստ չէ շահարկել իր անձնական պատիվը, հարգանքն ու վեհությունը աշխարհի ոչ մի հարստության հետ: 

ՙՆահջ –օլ- բալաղեի՚ 85 խորհրդի համաձայն մարդկանց համար ճշտախոսությունն ու ճշտապահությունը պատվաբեր են, իսկ ստախոսությունը` նվաստացուցիչ և նողկալի: Գրքում նշված է. ՙՃշմարտախոսն օժտված է հարգանքով, պատվով և կփրկվի, իսկ ստախոսը դատապարտված է նվաստության և ստորացման՚: Ղուրանում այս վերաբերյալ երկու այաթ կա, որտեղ ասվում է. ՙԵվ մի հնազանդվիր նրան, ով շարունակ երդվում է և ստոր է: Եվ ով բծախնդրորեն թերություն է փնտրում և բանսարկու է  ՚: Գուցե այս խոսքերի իմաստն այն է, որ շատ երդվելը ստորություն է, քանզի վեհանձնության զգացում ունեցող մարդը համոզված է իր խոսքերի վրա և շատ չի երդվում: Ուստի ճշմարիտ երդվելն ատելի է, իսկ սուտ երդվելը` հարամ: 

Ղուրանում կա նաև մեկ այլ այաթ, որում ասվում է. ՙՄենք մարդկային ցեղը հարգեցինք՚: 

Հարգանքը լինում է երկու տեսակ: Մի դեպքում մարդկային հարգանքն է, երբ մեկը մյուսին հարգում է: Սա փոխադարձ և պայմանական երևույթ է: Օրինակ` եթե դուք իմ տուն գաք ես երկու վերաբերմունք կարող եմ ցույց տալ: Կամ ձեր գալուն և գնալուն շատ կարևորություն չեմ տա, կամ էլ կխոնարհվեմ ձեր առջև և կհարգեմ ձեզ: Սակայն, երբ Աստված ասում է. ՙՄենք հարգեցինք մարդուն՚` բոլորովին էլ ի նկատի չունի այն, որ մարդու հետ շփվեցինք, հարգեցինք և  նրան ավելի վեր դասեցինք: Այստեղ իմաստն այն է, որ Աստված մարդուն մեծարեց և հարգեց հենց արարման ընթացքում` նրա բնույթի մեջ սերմանելով վեհություն, պատիվ և մեծություն: Վեհությունը, պատիվն ու հարգանքը հանդիսանում են մարդու արարման նյութի բաղադրիչները: Հենց սրանով էլ պայմանավորված է այն փաստը, որ մարդն ինքն իրեն գտնելու դեպքում միայն կգտնի վեհանձնություն և հարգանք:

Այս ամենը նշվեց ի հաստատումն նախկին թեմայի:

Ուսուցումն ու դաստիարակությունն իսլամում

Շահիդ Օսթադ Մորթեզա Մոթահարի


16:44 - 29/06/2020    /    համար : 753266    /    ցուցադրության քանակը : 50