21/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ՎԱՐԴԻ ՈՒ ՍՈԽԱԿԻ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԸ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՎԱՐԴԻ ՈՒ ՍՈԽԱԿԻ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ՊԱՐՍԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԸ

Արևելքի ժողովուրդների պատկերավոր մտածողությամբ վարդի թփերի շուրջ անդադար դայլայլող սոխակը հնագույն ժամանակներից համարվել է այդ ծաղկի անդավաճան սիրահարը: Այս պատկերացմամբ վարդը սիրո առարկա է, գեղեցիկ աղջիկ կամ հարս, իսկ սոխակը` սիրակարոտ երիտասարդ կամ փեսա, որը երջանիկ է միայն վարդի ներկայությամբ: Երևույթի նման ընկալումը մի կողմից պայմանավորված է եղել վարդի ու սոխակի իրական գոյությամբ, մյուս կողմից` մարդու ապրած զգացմունքի, հոգեբանության,

հուզաշխարհի արտացոլման անհրաժեշտությամբ: Որ վարդի ու սոխակի սիրո թեման սերում է ժողովրդական բանահյուսությունից, հաստատվում է նաև բանավոր այլևայլ բնույթի նյութերով:

Հասկանալի է, որ բանահյուսության մեջ դարերով տարածում ստացած թեման վաղ թե ուշ պետք է փոխանցվեր նաև գրավոր բանաստեղծությանը: Ուստի և Վարդի ու Սոխակի սերը պատկերող բանաստեղծություններ կարելի է մատնանշել իրանական, վրաց, ուզբեկ, հայ և այլ ազգային գրականություններում:

Առանձին հետաքրքրություն է ներկայացնում վարդի ու սոխակի այլաբանության հայ-պարսկական մշակումների առնչության խնդիրը: Այս հարցը թեպետ չի արժանացել հատուկ հետազոտման, բայց միջնադարի հայ բանաստեղծության հրատարակիչներից ու ուսումնասիրողներից ոմանք /Կարապետ Կոստանյանց, Մկրտիչ Պոտուրյան, Ներսես Ակինյան, Վալերի Բրյուսով, Մայիս Ավդալբեկյան, Բաբկեն Չուգասզյան/ թռուցիկ անդրադարձել են խնդրին, առանց մանրամասների մեջ խորամուխ լինելու` հապճեպ ընդունելով հայկական մշակումների ինքնուրույնության կամ պարսկական բանաստեղծությունից ազդվելու տեսակետը:

Պարսկական բանաստեղծության մեջ տվյալ թեմայի ամենավաղ մշակումը վերագրվում է VI դարի /այսուհետև բոլոր բանաստեղծների ապրած դարերը նշելու ենք հիջրայի տոմարով/ նշանավոր բանաստեղծ Շեյխ Ֆարիդէդդին Աթթար Նիշաբուրցուն: Հետագա մշակումներն արդեն IX և հաջորդ դարերի գործեր են: Հետևաբար, VII-VIII դարերի հայ տաղերգու Կոստանդին Երզնկացին և նրա հետևությամբ նաև հայ մյուս բանաստեղծները, եթե իսկապես այդ այլաբանական թեման վերցրել են պարսկական գրականությունից, ուրեմն նրանց վրա պետք է ազդած լիներ Աթթար Նիշաբուրցին:

Վարդի ու սոխակի սիրավեպի մասնակի մշակումներ գտնում ենք Աթթարի անունով պահպանված երկու գործեր  

Վարագ Ներսիսյան

ՄԻՀՐ Հանդես #73


15:37 - 29/06/2020    /    համար : 753265    /    ցուցադրության քանակը : 32