21/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Արդյոք հակադրություն գոյություն ունի՞


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Արդյոք հակադրություն գոյություն ունի՞

Հիշյալ բոլոր մեկնությունները սեփական անձի հանդեպ ուշադրության սևեռման արդյունք են: Մյուս կողմից, հենց իսլամական ուսմունքում, տեսնում ենք մեկ ուրիշ երևույթ, որն ավելի լավ ենք ճանաչում և որը հակասում է հիշյալ մեկնություններին: Օրինակ` ասում ենք վեհանձնություն, սակայն  խոնարհության մասին մոռանում ենք: Իսկ մի՞թե խոնարհությունը նվաստացում չէ: Ուրեմն` վեհանձնությունը պահելիս չպետք է խոնարհ լինենք: Արդյո՞ք անձի վեհանձնությունը հակասո՞ւմ է խոնարհությանը, թե՞ ոչ: Մենք տեսնում ենք, որ մի կողմից Ղուրանը պատվիրում է լինել վեհանձն ու բարձր, իսկ մեկ այլ տեղ ասովում է. ՙԱյո, հանդերձյալ այս աշխարհը միայն նրանց ենք վերապահում, ովքեր երկրի վրագոռոզամտության կամք և ապականություն չեն դրսևորել, և բարի վախճանը երկյուղածներինն է  ՚: 

Կամ հզորության և թուլության մասին մենք մինչ օրս լսել ենք միայն թույլ լինելու խորհուրդը: Օրինակ Սաադին ասել է. 

Ես մրջյուն եմ, որին պետք է ոտքով տրորեն,

Ոչ թե մեղու, որ իմ խայթից տանջվեն,

Ինչպես շնորհակալ լինեմ ի վերուստ տրված այն ողորմության համար,

Որ ուժ չունեմ մարդկանց տանջելու:

Այս տողերից հասկանում ենք, որ մարդկանց տանջելու հնարավորությունից զուրկ լինելը Սաադին համարում էր Աստծո ամենամեծ ողորմությունը:

Կամ անձի վեհության, գեղեցկության, բարձրության, նախանձախնդրության և շատ ու շատ նմանատիպ խնդիրներ, որոնք կարծես հակադրվում են իսլամական սկզբունքներին, քանզի իսլամը կոչ է անում պայքարել անձի ցանկությունների դեմ: Այս առումով իսլամի մեծ Մարգարեն ասել է. ՙՔո անձն ու ցանկությունները քո ամենամեծ թշնամին են ՚: Իսկ ինպե՞ս կարող է ՙ քո ամենամեծ թշնամին՚ մեկ ուրիշ տեղ այդքան պատվելի ու կարևոր լինել: Կամ մեծամտությունը, որը պարսավելի է: Մեծամտությունը ոչ այլ ինչ է, քան` ինքնագոհություն, գոռոզամտություն և եսասիրություն: Պարծենկոտությունը, նույնպես մեծամտություն է: Ինչպե՞ս է այս ամենը համադրվում հիշյալ մեկնությունների հետ և արդյո՞ք հակասություններ չկան: Ոչ, հակասություններ չկան, որովհետև մարդը երկու ՙես՚ ունի: Առաջին ՙես՚-ի մեծարումն ու դրական համարելը մեծամտություն, գոռոզություն և եսասիրություն է և պետք է նրա ու նրա ցանկությունների դեմ պայքարել` համարելով սեփական անձի ամենամեծ թշնամին: Իսկ երկրորդ ՙես՚-ը պետք է վեհ, սիրելի և հարգելի լինի: Կարևոր է, որպեսզի պահպանվի նրա ազատությունը, անկախությունը, հզորությունն ու գեղեցկությունը: Սակայն ինպե՞ս կարելի է այդ երկու ՙես՚- երն իրարից տարբերել: Արդյո՞ք երկու ՙես՚ ունենալու դեպքում մարդը չի կանգնում անհատականության երկվության խնդրի առջև: Հոգեբանական տեսանկյունից գոյություն ունի ՙանհատականության երկվություն՚ կոչվող մի հիվանդություն, սակայն այդ հիվանդությամբ տառապող մարդն ունի ընդամենը մեկ ՙես՚, իսկ եթե դրանք երկուսը լինեն` ամեն մեկն իր ճանապարհով կգնա: Որոշ անհավասարակշիռ մարկանց երբեմն համարվում են անհատականության երկվությամբ տառապողներ: Այս խնդիրը բոլորովին այլ է: Երբ մենք ասում ենք, որ մարդը երկու ՙես՚ ունի` ի նկատի ունենք բոլորովին այլ բան: Այսինքն` մարդն ունի մեկ իսկական ու իրական ՙես՚ և մեկ` փոխաբերական կամ այլաբանական: Երբ ասում ենք, որ պետք է պայքարել երկու ՙես՚-երից մեկի դեմ` ի նկատի ունենք այդ երկրորդ` այլաբանական ՙես՚-ը: Մենք ունենք մեկ իսկական ու իրական ՙես՚ և երբ ասում ենք ՙես՚` մեր այլաբանական ՙես՚ -ը դնում ենք մյուս ՙես՚-երի դիմաց և մերժում մյուսներին` ասելով. ՙԵս, և ոչ թե` դուք՚: Մյուս ՙես՚- երից և ուրիշներից առանձնանալու և անհատական ու առանձնակի բնույթ ձեռք բերելու հատկությունը հատկանշական է մարդու ոչ դրական ՙես՚-ին, այսինքն` մարմնայինին: Սակայն, մարդն իր ներսում ունի մի իրականություն, որը հանդիսանում է նրա ծննդյան հիմնական իրականությունը: Այս հատկության շնորհիվ մարդը ոչ յուրայիններին նույնպես յուրային է համարում: Դա հենց այն է, ինչի մասին Ղուրանում գրված է. ՙԵրբ ավարտեմ այդ գործը և նրա մեջ իմ հոգուց /արժանի ու վեհ մի հոգի/ փչեմ, բոլորդ նրա համար գետնամած կաղոթեք՚ : Ըստ Ղուրանի մեկնության դա ոչ թե նյութեղեն մի իրականություն է, այլ` Աստվածային հզոր մի երևույթ: Այս ՙես՚-ին ուշադրություն դարձնելը նշանակում է մարդկային ինքնության բացահայտում և ներըմբռնում: Երբ մարդը դրան  ուշադրություն է դարձնում, բացահայտում է այն որպես ճշմարտության հիմք, որն անհամատեղելի է չարի, անիրականի և սին բաների հետ: Իսկ ճշմարտության հետ այն համատեղվում է այն պատճառով, որ ճշմարիտն էական է, իսկ սուտը, դատարկությունն ու կեղծիքը` անէական: Նրա արմատը հզորությունն ու  Աստվածայինն է, որի արդյունքում բոլոր կեղծ ու սին երևույթներն անհամատեղելի են: Այն սերում է գիտությունից և լույսից և անհամատեղելի է սնափառության և բռնության հետ: Նրա արմատները ազատությունն ու անկախությունն են, իսկ  իսկական ՙես՚-ն ազատ մարդն է: Հենց այս պատճառով էլ այն չի կարող հաշտվել ստրկության, կախվածության և անբարոյականության հետ: Այն երբեք չի հանդուրժում, որ մարդը դառնա ուրիշների կամ իր իսկ ցանկասիրության ծառան, որի արդյունքում մարդը մնում է մաքուր և չի պղծվում բնության կամ իր ձեռքով:

Այսպիսով, ՙես՚-ին ուշադրություն դարձնելը որպես մեկ մարմնի, որն օժտված է զուտ նյութական բնազդներով, որոնցից են քնելը, ուտելը, խմելն ու սեռական ցանկությունները, պարսավելի է: Այս անվամբ հադես եկած ՙես՚-ը պայքարում է մյուսների դեմ և բոլոր պատերազմների հիմնական պատճառ հանդիսանում: Սակայն այդ նույն ՙես՚-ը կարող է ընկալվել նաև մեկ այլ տեսանկյունից, որոնք են վեհանձնությունը, անձի նախանձախնդրությունը, պատիվն ու ինքնասիրությունը: Այս դեպքում ՙես՚-ի և ուրիշների պայքարի խնդիր գոյություն չունի, քանզի նա հենց ինքը Աստվածային սուրբ գոհարն է, որով օժտված է յուրաքանչյուրը և կարիք չկա որպեսզի ինչ որ մեկը մյուսին սովորեցնի այն: Յուրաքանչյուր ոք, եթե ուշադիր զննի իր ներքինը, կտեսնի, որ իր մեջ գոյություն ունեն մի շարք հատկանիշներ, որոնք համահունչ են իր հոգուն և որոշակի հատկանիշներ, որոնք նա համարում է ոչ սազական, ստորացուցիչ և բացասական: Եթե մի արժեքավոր կտավ գցենք աղբակույտի մեջ, ապա անմիջապես կզգացվի, որ նրա տեղն այնտեղ չէ և սազական չէ, որ այն գտնվի աղբի մեջ: 

Այն ՙես՚-ը մի հասկացություն է, որը հակադրվում է մյուս հասկացություններին, իսկ այս ՙես՚-ը` մարդ անհատ, որը հակադրվում է անհատներին: Այս ՙես՚-ը որոշ բաներ արգելում է, իսկ որոշ գործողություններ, որոնք նպաստում են իրեն` խրախուսում: Այսպիսով նա առանձնացնում է իրեն մյուս մարդկանցից:

Ուրեմն, մեր ՙես՚-ի դեմ պայքարելու և ՙես՚-ը հարգելու կամ ճանաչելու երկու մոտեցումների միջև որևէ հակասություն կամ հակադրություն գոյություն չունի: Մի կողմից իսլամը մեզ պատգամում է պայքարել սեփական ՙես՚-ի դեմ և վերաբերվել դրան որպես ամենամեծ թշնամուն, իսկ մյուս կողմից` պարտադրում է ճանաչել, հարգել, մեծարել ու սիրել մեր ՙես՚-ը, քանզի այն հանդիսանում է մարդկային էության ամենավեհ գոհարը և սերում է այս աշխարհից առավել գերադասելի մի աշխարհից: 

Այսպիսով, այս երկուսի միջև որևէ հակադրություն գոյություն ունենալ չի կարող: 

Ուսուցումն ու դաստիարակությունն իսլամում

Շահիդ Օսթադ Մորթեզա Մոթահարի


13:12 - 25/06/2020    /    համար : 753075    /    ցուցադրության քանակը : 21