21/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ԿՅԱՆՔԻ ՃԱՄՓԱՆ - Շահրիար


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ԿՅԱՆՔԻ ՃԱՄՓԱՆ - Շահրիար

Ջահել կյանքս վառ մոմ արի, որ ճիշտ  կյանքը որոնեմ. 

Կյանք  չգտա, բայց կորցրի ջահելությունս ամեն:

 

Արդ, ծերության բեռն ուսերիս, երազում եմ ետ դառնալ,

Եվ որոնել ջահելության շառավիղները նորեն:

 

Սիրած յարիս փնտրտուքով ասես քարվան եմ կորցրել,

Երազում էլ որոնում եմ ուղեկցին իմ վառ, ջահել:

 

Օ, գարուն էր, մենք պատանի, անուշ-անուշ երազով, 

Ինչ գիտնայինք հողմը պիտի պոկի ծաղիկն անզոր...

 

Գինով նիրհից արթնացումը որքան դառն էր ու լեղի, 

Որ քիմքիս մեջ թույնի փոխեց համը ժպտի ու խինդի... 

 

Աչքերովդ էլ չես խոսում, զրուցակից իմ սրտի:

Ո՞վ,  Տեր Աստված, ո՞վ կլսի հառաչանքն իմ գանգատի...

 

Ո՞ւր է զեփյուռն զով վարսերի, որ հանց տերու աշնահար,

Նետեմ կյանքս ոտին յարիս, երազանքս բոցավառ...

 

Օ՜, երկնային քո աչքերով պտույտ ունես, հանց արև,-

Այս երկնային արհավիրքը չզլանաս տալ ինձ, Տեր:

 

Ո՜վ, Շահրիար, չէ, չես մեռնի դու՝ քո քաղցր խաղ ու երգով.

Անմահական ջուր են փնտրում,  մոռանալով տաղը քո... 

Վարանդի և Ա.Մինասյանի   թարգմանությամբ


12:56 - 25/06/2020    /    համար : 753074    /    ցուցադրության քանակը : 31