21/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Աստծուն ապավինելու աղոթք


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Աստծուն ապավինելու աղոթք

Տեր Աստված, ես հրաժարվել եմ բոլորից և միայն Քեզ եմ ապավինել և ամբողջ հոգով ու մարմնով Քեզ եմ նվիրվում: Երես եմ թեքել նրանցից, ովքեր Քո կարիքն ունեն, և հրաժարվել եմ նրանցից, ովքեր կապված են Քո բարեգթությանը: Ես հասկացա, որ մոլորություն է, երբ կարիքավորը կարիքավորին է դիմում: Ով իմ Աստված, հաճախ եմ նկատել, որ այն մարդիկ, որ Քեզանից զատ արիշից են ողորմություն խնդրում, նվաստացել են ու աղքատացել" ուրիշից հարստություն խնդրելով: Ստորացել են ուրիշից դիրք ու աստիճան խնդրելով:

Այս ամենը տեսնելով, խելացի մարդը արթնացավ և սովորեց: Եվ դա նպաստեց նրա հաջողությանը: Փորձու¬թյունը նրան ճիշտ ճանապարհ առաջնորդեց:

Ուրեմն, ով իմ Արարիչ, իմ միակ, միայն Քեզ եմ դիմում, քանզի Դու ես միակ բացարձակը: Միայն Քեզ եմ կանչում, և վերջ: Միայն Դու ես իմ հույսը, և ոչ մեկին չեմ հավասարում Քեզ հետ. միայն Քեզ եմ խնդրում ու Քեզ հետ ուրիշի անունը չեմ տալիս և ուրիշին չեմ կանչում: Բացարձակությունը Քեզ է հատուկ, և բացարձակ ուժն ու կատարելությունը քոնն են: Դու ես ամենակարողը և ամենավեհը:

Բոլորը Քո բարեգթության կարիքն ունեն, քանզի անկարող են ու անճար: Մի վիճակից մյուս վիճակում են հայտնվում և մի առանձնահատկություն կորցնելով, մի այլ առանձնահատկություն են ձեռք բերում: Տեր Աստված, Դու վեհ ես ամեն ինչից և չունես ոչ նման և ոչ էլ կողակից: Դու անարատ ես, և միայն Քեզ պիտի փառաբանել:

Մատյան Սաջջադի գրքից


16:11 - 24/06/2020    /    համար : 753041    /    ցուցադրության քանակը : 35