21/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Նախանձա-խնդրություն


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Նախանձա-խնդրություն

Հաջորդ մեկնությունը նախանձախնդրության խնդիրն է: Որոշ բարոյական չափանիշների համաձայն նպատակահարմար է, որ մարդը լինի այսպիսին կամ` այնպիսին: Օրինակ` Իմամ Ալին ասել է. ՙՅուրաքանչյուր մարդու չափն ու աստիճանը կախված է նրա մեծահոգության աստիճանից, իսկ քաջությունը` տղամարդկության զգացումից : Յուրաքանչյուր մարդու պարկեշտությունը հավասարազոր է նրա նախանձախնդրությանը ՚: Այս ասելով` նա ի նկատի ունի այն, որ յուրաքանչյուր մարդու պատիվն իր իսկ նախանձախնդրության չափ է: Եթե որևէ մեկը նախանձախնդիր է իր պատվի հանդեպ, ապա` ուրիշների պատվի հանդեպ նույնպես հարգանք կտածի: Մեկ այլ տեղ ասվում է. ՙՆախանձախնդիր մարդը երբեք անբարոյականություն չի անի և չի շնանա ՚: Այսինքն` անբարոյականություն անողն ամենից առաջ անարգում է իր պատիվը:

Նմանատիպ հաջորդ մեկնությունը անձի ազատության մեկնությունն է, որի մասին Իմամ Ալին ասել է. ՙՄեկ ուրիշի հպատակը մի եղիր, քանզի Աստված քեզ ազատ է արարել՚: Գոյություն ունեն նաև այլ մեկնություններ, որոնցից է, օրինակ` վեհանձնությանը վերաբերողը, որի կապակցությամբ Իմամն ասել է. ՙՆա` ով իր անձը բարձր ու մեծ է համարում, երբեք չի հանձնվի ցանկասիրությանը՚:  Սուրբ Հադին ասել է. ՙՎախեցիր այն մարդուց, որն ինքն իր աչքին նվաստ է և վեհության զգացումից` զուրկ ՚: 

Ուսուցումն ու դաստիարակությունն իսլամում

Շահիդ Օսթադ Մորթեզա Մոթահարի


13:46 - 24/06/2020    /    համար : 753037    /    ցուցադրության քանակը : 27