21/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Կլոր հատակով պղնձյա, պարույրե կամ երկաթյա Իրանական թաս


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Կլոր հատակով պղնձյա, պարույրե կամ երկաթյա Իրանական թաս

Կլոր հատակով պղնձյա, պարույրե կամ երկաթյա նմանօրինակ թասեր հիմնականում օգտագործվում էին բաղնիքներում՝ ջուր վերցնելու նպատակով: Այս իրերը գեղազարդվում էին դրվագման եղանակով:

Ներկայացված ցուցանմուշի մակերեսը պատված է փորագիր զարդագոտիներով: Եզրակողը հարդարված է ծաղկային զարդանախշով` համադրված պարսկերեն տառերին: Միջնամասի լայն գոտում մարդկային կերպարների, թռչունների, նոճիների, ոլորագծերի պատկերներ են, ինչպես նաև գրառումներով զարդատախտակներ: Հատակին պատկերված է հավերժության ծաղկազարդ նշանը, որը որպես կանոն բացակայում է իսլամական արվեստում:

Այս խորհրդանիշի առկայությունը և առարկայի Նոր Ջուղայում պատրաստված լինելու հանգամանքը թույլ են տալիս ենթադրել, որ թասը կա՛մ պատրաստվել է հայ պատվիրատուի համար, կա՛մ էլ հայ վարպետի գործ է:

Քասա, 19-րդ դ., Իրան (Նոր Ջուղա)


17:13 - 23/06/2020    /    համար : 752984    /    ցուցադրության քանակը : 33