21/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Աղոթք սահմանապահների համար


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Աղոթք սահմանապահների համար

Տեր Աստված, ողջունիր Մոհամմադին ու նրա գերդաստանին և մուսուլմանների երկիրը Քո փառքով պահպանիր: Նրա պահապաններին Քո զորությամբ հզորացրու և Քո հարստությունից նրանց մեծապես նվիրիր:

Տեր Աստված, ողջունիր Մոհամմադին ու նրա գերդաստանին և նրանց բազմացրու: Նրանց զենքը կտրիչ դարձրու և նրանց տարածքն ու դիրքը պահպանիր: Նրանց միջև մտերմություն հաստատիր և կարգավորիր նրանց գործերն ու նրանց սնունդը շարունակաբար ուղարկիր: Տուր նրանց ապրուստի միջոցներ և Քո աջակցությամբ հզորացրու նրանց բազկի ուժը: Նրանց տուր համբերություն և ցույց տուր նրանց ճիշտ ճանապարհը:

Տեր Աստված, ողջունիր Մոհամմադին ու նրա գերդաստանին և ծանոթացրու նրանց ամենին, ինչը չեն ճանաչում, և ցույց տուր այն, ինչ չեն տեսնում:

Տեր Աստված, ողջունիր Մոհամմադին ու նրա գերդաստանին և թշնամու դեմ մարտնչելու պահին օգնիր, որ մոռացության տան խաբուսիկ աշխարհիկ կյանքը և նրանց սրտից Վանիր հարստության մոլուցքը: Նրանց ներկայացրու դրախտը և այն ամենը, ինչ դրախտում պատրաստել ես նրանց համար" հավերժական բնակարաններ" արժանավայել տեղավայր, գեղեցիկ փերիներ, հոսող գետեր, զանազան ըմպելիքներ, բերքառատ ծառեր, որպեսզի նրանցից ոչ մեկը վերադարձի ու նահանջի մասին չմտածի:

Տեր Աստված, թուլացրու նրանց թշնամիներին, վերացրու նրանց մագիլները: Թող անհասանելի լինի նրանց պատերազմի զենքը: Նրանցից հեռացրու նաև սնունդը: ԵՎ մոլորեցրու ճանապարհներին ու մի թող հասնեն նպատակին: Եվ թող չգտնեն ելքը: Նվազեցրու նրանց քանակն ու վախ դիր նրանց սրտերում: Նրանց ձեռքերն այնպես փակիր, որ չկարողանան բացել, և նրանց լեզուն այնպես ճեղքիր, որ չկարողանան խոսել: Ցաք ու ցրիվ արա նրանց, որպեսզի մյուսները դաս առնեն, և նրանց նվաստացրու, որպեսզի նրանց համախոհները հուսալքվեն:

Տեր Աստված, նրանց կանանց չբեր դարձրու և տղամարդկանց" ամուլ: Վերացրու նրանց հեծնելու և կաթնատու չորքոտանիներին և երկնքին հրամայիր, որ չանձրևի նրանց համար, ու թույլ մի տուր, որ նրանց հողը ծլարձակի: Եվ այսպիսով մուսուլմաններին հզորացրու և նրանց դարձրու հզոր պատնեշ" իրենց երկրի շուրջը: Նրանց հարստությունը բազմացրու և նրանցից հեռացրու պատերազմը, որպեսզի ծառայեն Քեզ: Եվ թող ազատվեն թշնամիներից, որպեսզի պաշտեն միայն Քեզ և միայն Քո առջև խոնարհվեն:

Տեր Աստված, մուսուլմաններին ուժ տուր, որպեսզի իրենց դեմ կանգնած անհավատներին հաղթեն, և հրեշտակներին աջակցիր, որպեսզի պարտության մատնեն թշնամիներին, որպեսզի սպանվեն, խոչընդոտների հանդիպեն կամ խոստովանեն, որ Դու ես Աստված, և միայն Քեզ պիտի պաշտել: Եվ Դու ես միայն, ու չկա Քեզ հավասար:

Տեր Աստված, այս անեծքով պարուրիր Քո թշնամիներին բոլոր բնակելի վայրերում" Հնդկաստանից, Հռոմից մինչև Թուրքիա ու Կասպյան, Հաբաշե, Նուբե ու Զանգեբար և Սաղալաբյան ու Դեյլաման և այլ անհավատ ժողովուրդների բնակավայրեր, որոնց մասին մենք տեղյակ չենք, բայց դու լավ գիտես և իշխում ես նրանց Վրա Քո զորությամբ:

Տեր Աստված, անհավաւոների ուշադրությունը թող իրենց վրա սևեռվի, և մուսուլմաններից հեռու մնան:

Տեր Աստված, նրանց պակասեցրու, որ մուսուլմաններին չվնասեն, և նրանց խառնաշփոթի մատնիր, որպեսզի հրաժարվեն հավաքվել մուսուլմանների շուրջ:

Տեր Աստված, նրանց սիրտը թող չխաղաղվի, և մի թող որ նրանց մարմնում ուժ լինի: Փակիր ելքը նրանց առջև և նրանց մարմինը թուլացրու, որպեսզի չկարողանան պայքարել մարտնչողների դեմ: Նրանց սրտում Վախ տարածիր, որպեսզի չմարտնչեն հերոսների դեմ: Եվ հրեշտակների զորքը ուղարկիր նրանց համար այն տառապանքով, որ ինքդ գիտես: Ինչպես որ Բադրի օրն ուղարկեցիր նրանց, որպեսզի արմատախիլ անես ու նրանց փշերը մուսուլմանների ոտքերի առջև քաղհանես և նրանց հավաքը ցրես:

Տեր Աստված, նրանց ջրերը ժանտախտով վարակիր և նրանց սնունդը ցավերով շաղախիր: Նրանց քաղաքները ավերիր երկնային քարերով և նրանց երաշտ ու սով ուղարկիր: Նրանց սնունդը թող լինի ամենահեռու և ամենաթափուր Վայրերում: Եվ այդ վայրերի բերդերը փակիր նրանց առջև և կտտանքի արժանացրու սովով և ցավալի հիվանդություններով:

Տեր Աստված, Քո կրոնի յուրաքանչյուր հերոսի և Քո հետևորդներից յուրաքանչյուր մարտնչողի, որ պայքարում է նրանց դեմ, որպեսզի Քո կրոնը զարգանա և Քո հետևորդները հզորանան ու Քո բարեկամների բաժինը բազմանա, խաղաղություն տուր և կարգավորիր նրա գործերը: Հաղթանակ պարգևիր և արժանի աջակիցներ ուղղիր նրա համար: Նրա թիկունքը հզորացրու և ձեռքը գթառատությամբ օժտիր: Նրան ուրախություն պարգևիր, հեռացրու մենության տխրությունից և Վանիր կարոտը զավակների: Եվ նրա նպատակը թող բարի լինի, և թող առողջությունն ու ապահովությունը նրան աջակից լինեն: Թշնամու նկատմամբ վախը վանիր նրա սրտից և հերոսություն տեղագրիր նրա սրտի մեջ: Նրան զորավար դարձրու և Քո աջակցությամբ ուժ տուր: Ուսուցանիր նրան ճիշտ ուղին և հեռացրու ցուցամոլությունից ու եսասիրությունից և նրա միտքն ու հոգին, նրա շարժումն ու խաղաղությունը թող լինի Քո ճանապարհին և հանուն Քեզ: ԵՎ երբ Քո թշնամիների հետ մարտի ելնի, նրա աչքին թշնամիներին չնչին ներկայացրու և նրանց դեմ պայքարը նրա սրտում դյուրին ցույց տուր: Թող որ նա հաղթահարի թշնամիներին, և հակառակը թող չլինի: Ուրեմն եթե նրա Վերջը բարի ես որոշել, նրան երջանկացրու այն ժամանակ, երբ թշնամուն արմատախիլ կանի և կնվաստացնի գե-րեվարելով և անվտանգ կդարձնի մուսուլմանների ողջ երկիրը ու թշնամուն կստիպի փախուստի դիմել:

Տեր Աստված, Վարձատրիր յուրաքանչյուր մուսուլմանի, որ մի մարտնչողի կամ սահմանապահի բացակայության ժամանակ կառավարում է նրա տունը և խնամում ժառանգ-ներին. կամ աջակցում է նրանց" իր ունեցվածքի մի մասը նվիրաբերելով, կամ նախապատրաստում է նրանց և Վարժեցնում ջիհադի համար, կամ աղոթում նրա համար և կամ պահպանում է նրա արժանապատվությունը: ԵՎ նրա գործի փոխարեն կանխիկ պարգև որոշիր, որպեսզի իր գործի արդյունքը տեսնի և իր արարքի համար ուրախանա մինչև այն ժամանակ, երբ հասնի մեծ վարձատրության ժամանակը, և ստանա այն, ինչ որոշել ես նրա համար Քո գթությունից:

Տեր Աստված, յուրաքանչյուր մուսուլմանի անունը, որ սիրտ է ցավեցնում իսլամի համար, մտահոգված է ան֊ հավատների միասնությունից նրա դեմ և որոշել է մարտնչել թշնամիների դեմ, սակայն անկարողությունը կամ աղքատությունը դա նրան թույլ չեն տալիս կամ որևէ դեպք փակել է նրա ոտքերը և արգելք է դրել նրա առջև, դասիր դրոշակակիրների շարքին: Ողորմիր նրան ու դասիր նահատակների ու առաքինիների շարքին:

Տեր Աստված, ողջունիր Մոհամմադին ու նրա գերդաստանին: Ամենավեհ ողջույնով, անժամկետ և անսահման ողջույնով, ավելի մեծ ողորմությամբ, որ ուղարկել ես սրանից առաջ Քո բարեկամների համար, քանզի Դու ես գթածը, պաշտելին, Արարիչը, վերակենդանացնողը: Քանզի Դու ես Ամենակարողը: 

Մատյան Սաջջադի գրքից


16:18 - 23/06/2020    /    համար : 752981    /    ցուցադրության քանակը : 30