20/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Ռամազան իսլամական ծոմի սուրբ ամսվա Քսանյոթերորդ օրվա աղոթքը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ռամազան իսլամական ծոմի սուրբ ամսվա Քսանյոթերորդ օրվա աղոթքը

Ո՛վ Տեր Աստված, այս սուրբ ամսում ՝ «Շաբե ղադր»-ի (Տարվա ամենաարժեքավոր գիշերվա) հոգևոր առաքինություններից ու պարգևներից բաժին հանի՛ր ինձ, և ճանապարհիս հանդիպած բոլոր դժվարություններն ու խոչընդոտները վերացրո՛ւ և հեշտացրո՛ւ ինձ համար ամեն դժվար բան, ընդունի՛ր իմ ներողություններն ու ապաշխարանքը և թողություն տո՛ւր բոլոր մեղքերիս ու թեթևացրո՛ւ ուսերիս դրված ծանր բեռը, Ո՛վ հավատացյալ և արժանավոր ծառաներիդ հանդեպ ամենաբարի Աստված: 

Հ.Գ. Ըստ սուրբ Ղուրանի «Շաբե ղադր» տարվա ամենաարժեքավոր գիշերն է, հենց այդ գիշերն է Ղուրանը՝ մուսուլմանների սուրբ գիրքը, Աստծո հրեշտակների կողմից հայտնվել Մոհամմեդ մարգարեին, և Ղուրանում հստակ նշվում է, որ այս գիշերվա հոգևոր զորությունը գերազանցում է տարվա բոլոր գիշերներին և հորդորվում է ողջ գիշեր արթուն մնալ և աղոթել: Մուսուլմանները հավատացած են, որ անմնացորդ հավատքով հնչեցված այս գիշերվա աղոթքները և բոլոր նվիրական երազանքները կատարվում են, քանի որ այս գիշերը տարվա ամենազդեցիկ գիշերն է, որն օժտված է մեծ շնորհներով։


15:29 - 21/05/2020    /    համար : 750219    /    ցուցադրության քանակը : 55