20/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Սուրբ Զեյնաբի համարձակությունը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Սուրբ Զեյնաբի համարձակությունը

 

 

Այսպիսին է նաև սբ. Զեյնաբի պատմությունը: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ վախն ու զգուշավորությունը կնոջ համար բարոյական և գերադասելի հատկանիշներ են, ապա` սբ. Զեյնաբը պետք է աշխարհի կանանց մեջ ամենավախկոտն ու անինքնասերը լինելով, գլուխը պատյանից դուրս չհաներ: Նրան ոչ ոք չէր ստիպել գալ և ելույթ ունենալ ՔուՖեի դարպասների մոտ: Ելույթը երբեք պարտադրված չի լինում: Կամ Էբնե Զիադի հյուրասիրության ժամանակ ո՞վ էր նրան ստիպել հակառակել և անգամ վիրավորել Էբնե Զիադին: Չէ՞ որ դա կարող էր վտանգել նրա կյանքը: Իսկ ամենակարևորն ու վտանգավորը Յազիդի հյուրասիրությունն էր, քանզի Էբնե Զիադն ընդամենը իշխան էր, իսկ Յազիդը` խալիՖ: Էբնե Զիադը ՔուՖեում էր, իսկ Յազիդը` Շամում, որը գտնվում էր Բյուզանդիայի հարևանությամբ: Մուավիան էլ իսլամական միասնության արտաքին քողը պահելու համար Շամում հաստատել էր թագավորական կարգեր: Ինչպես պատմաբաններն են նշում, այնտեղ կառուցվել էին բազմաթիվ կամարներով և պատշգամբներով զարդարված շքեղ դղյակներ: Այդ դղյակներում կային ոսկեզօծ դռներ և կահույք, որոնց վրա նստում էին դեսպաններն ու էմիրները: Յազիդի հյուրասիրությունը բոլորովին այլ և առավել շքեղ հյուրասիրություն էր: Սակայն մենք տեսնում ենք, որ սբ. Զեյնաբը չի կարևորում այդ ամենն ու դիմում է Յազիդին` ասելով. ՙԴու շատ նվաստ և փոքր մարդ ես և արժանի չես այն բանին, որ ես քեզ հետ խոսեմ՚:

Արդյոք վախկոտ կինը կարո՞ղ է այսպիսի բաներ ասել: Իհարկե` ոչ: Սակայն Զեյնաբը վտանգում էր ոչ թե իր արժանապատվությունն ու պատիվը, այլ` կյանքը, որը կորցնելուց նա չէր վախենում: Այս բոլոր հանգամանքները կրկնապատկում էին նրա համարձակությունը:

Ուրեմն, այս տարբերությունը կապված է հատուկ իրավիճակներից, որոնց մեջ կարող է հայտնվել մահմեդական կինը: Կնոջ և տղամարդու տարբերությունը վարվելակերպի մեջ է և ոչ թե` բարոյականության կամ անհատականության: Բարոյական վարվելակերպի առումով կնոջ և տղամարդու միջև որևէ տարբերություն գոյություն չունի: Մենք շատ լավ գիտենք, որ տղամարդը նույնպես կարող է հայտնվել այնպիսի իրավիճակներում, երբ հասարակական ավանդի պահպանման համար նրա կողմից ցուցաբերված համարձակությունը, առատաձեռնությունն ու մեծահոգությունը անտեղի լինեն: Իրավիճակներ, երբ լուրջ կեցվածքն ու հպարտ քայլքը կարող են խաթարել հասարակության անվտանգությունը և այս դեպքում տղամարդը ստիպված է գործել ինքնավստահ, խնայողաբար և զգուշավոր:

Ուսուցումն ու դաստիարակությունն իսլամում

Շահիդ Օսթադ Մորթեզա Մոթահարի

 

 


09:37 - 21/05/2020    /    համար : 750180    /    ցուցադրության քանակը : 39