20/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > ՈՂՋՈՒՅՆ ՔԵԶ, ՌԱՄԱԶԱՆ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՈՂՋՈՒՅՆ ՔԵԶ, ՌԱՄԱԶԱՆ

Փառաբանում եմ Աստծուն, որ սահմանեց ռամազանը, որպեսզի ճանաչվեն բարության ճամփաները: Փառաբանում եմ Արարչին, որն այս ամսին ավետելով սուրբ այաթներ, դրանք դարձրեց Մարգարեության շրջանի լուսավորող և փայլատակող աստղեր: Ամիս, որն առավել փայլուն է մնացյալ տասնմեկ ամիսներից:

Փառաբանում եմ Բարձրյալին, որը լուսավորեց մթության մեջ ուտելու և խմելու (Խոսքը Ֆեթր տոնի մասին է` ռամազանի վերջին օրր, երբ ավարտվում է ծոմն ու սկսում է մեծ խնջույք և հյուրասիրություն: Այդ օրը բոլորը միմյանց շնորհավորում են:) կերոն` բացահայտելու ռամազանի վեհությունն ու վսեմությունը:

Ո՜վ Արարիչ, առավել բոցավառիր քո սիրելի ամսվա կարևորության, վեհության ու առանձնահատկության ճանաչման կայծերը:

Ո՜վ Աստված, ժուժկալության ու գոհունակության միջոցով վերացրու մեր աչքերի քողը, որպեսզի մենք կարողանանք տեսնել ապերախտության հակառակ կողմում կատարվածը:

Աստված իմ, ի փառս բոլոր նրանց, ովքեր աղոթքի գորգեր են փռել ու

ծնրադրած աղոթում են, հրավիրիր մեզ քո խոստացած այգիները:

Տեր Աստված, այդ դու ես ռամազանն ամենաբարձր գագաթին տեղադրել ու սովի ու ծարավի սեղաններ գցել` մեզ հյուրասիրության կանչելով: Եվ այդ դու էիր, որ աստվածային դալար այաթների շնորհիվ ամրացրեցիր հավատքի չորս սյուները: Ուրեմն, փառաբանում եմ քեզ և քո ռամազանը:

Ուրեմն, կեցցե ռամազանը, ո՜վ ամիս, նամազները քեզ սիրում են ու Ղուրանն էլ է մեծարում քեզ: Եվ Ղուրանը, որ քո սիրտը մխրճեց իր այաթները: Փառք քեզ, ով ռամազան, ով դու Աստծո բարի ընկեր, որի ճերմակ ձեռեքրը նոր են վերադարձել երկնային հյուրասիրությունից:

Փառք քեզ, ով ռամազան, որ հավերժ կրակով լուսավորեցիր մեր կրոնները: Փառք քեզ և քո ՙՂադր՚ գիշերներին, որոնք առավել են բոլոր մնացած գիշերներից: Եվ ո՞ւր էր, թե մենք գիտակցեինք դրանց կարևորությունը: Միայն Ղուրանը գիտի քո արժեքը, քանզի հյուրընկալեց քեզ ու մարգարեին քո իսկ գիշերներից մեկում` քեզ ի պահ հանձնելով մի նշանավոր բան: Ո՜վ գարուն,

Ո՜վ բարեկամ, ո՜վ ամենասիրելի շրջան, ո՜վ դու լուսնի ամիս, որ միշտ լուսավորում ես մեր կարիքների բարի գիշերները: Ո՞վ հյուրընկալ, որ եկար մեր բոլորի տներն ու մեզ զամբյուղներով լի աղոթքի Ղուրանի ծաղիկներ նվիրեցիր:

Փա՜ռք քեզ, որ բռնեցիր մեր ձեռքն ու մեղքի ոլոր-մոլոր արահետներից անցկացնելով տարար դեպի անծայրածիր այգիներր:

Փա՜ռք քեզ, որ բոլոր պատուհաններին վաղորդյան լույս բերեցիր:

Փա՜ռք քեզ, քանզի երբ մեր տուն եկար, մենք ուրախացանք, և երբ ՙտոն՚ էր, մեր սրտերից թռան ուրախության աղավնիներ:

Փա՜ռք քեզ, ով դու սիրելի ընկեր, քանզի քո գարնանային հայացքի ներքո, մեր սրտի կոկոնները վերածվեցին բարության ծաղիկների ու մեղքի փշերով պատվեցին:

Փա՜ռք քեզ, որ վաղորդյան աղոթքներով փայլեցրեցիր մեր սրտերի հայելին:

Ուզում ենք, որ մեզ հետ համբերես մինչև տոնի օրն ու մասնակցես երկրային սովյալների տոնին: Այնժամ կտեսնես, որ մեր աչքերում դեռ փայլատակում է քո լույսն ու կտեսնես, թե ինչպես են արցունքները մոմի հալված կաթիլների պես ծորում մեր աչքերից:

/Հատվածներ ՙՍահիֆեյ՚ Սաջջադիեե գրքի 44 և 45 աղոթքներից/

 

 


10:57 - 20/05/2020    /    համար : 750135    /    ցուցադրության քանակը : 35