20/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Ղոդսն ազատագրական պայքարի գաղափարից բացի իր մեջ կրում է նաև միասնականության և համախմբման գաղափար:


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ղոդսն ազատագրական պայքարի գաղափարից բացի իր մեջ կրում է նաև միասնականության և համախմբման գաղափար:

Ղոդսն ազատագրական պայքարի գաղափարից բացի իր մեջ կրում է նաև միասնականության և համախմբման գաղափար: 

Դահիճ Իսրայելի և համաշխարհային սիոնիզմի դեմ պայքարը հանդիսանում է Իմամ Խոմեյնու գաղափարախոսության հիմնադրույթներից: Իսրայելի դեմ պայքարի առաջին բողոքի ցույցերն ու ելույթներն Իրանում սկսվել են դեռևս 1948 թվականից՝ Այաթոլլա Քաշանիի անմիջական ջանքերով: Վերջինիս մահվանից հետո այդ կարևոր առաքելությունն ու գործի շարունակումը ստանձնեց Իմամ Խոմեյնին, որն իր կայնքի մեծագույն մասը նվիրեց այդ սրբազան գաղափարի իրագործմանը: Իմամի և Իրանի շահի հակադրության հիմնական խնդիրը Իսրայելի հետ համագործակցությունն ու իրանական նավթը սարսափելի էժան գներով Իսրայելին տրամադրելն էր: Իմամի գաղափարախոսության ներքին դրույթները վերաբերվում էին Իսրայելի հետ համագործակցությանը, իսկ արտաքին դրույթները` Պաղեստինի ազատագրական պայքարում ներգրավվելուն:

Ղոդսի օրերին ունեցած Իմամ Խոմեյնու ելույթները քննարկելով հանգիստ կարելի է ասել, որ վերջինիս կարծիքով խնդիրն ունի ոչ թե տարածաշրջանային, այլª համաշխարհային նշանակություն: Իմամը մեծ նշանակություն էր տալիս միջոցառումների իրականացման կարգին և հատկապես համապատասխան օրվա ընտրությանը: Իմամը որպես Պաղեստինի պաշտպանության օր ընտրել է ռամազանի վերջին ուրբաթ օրը, երբ մոտ մեկ ամիս ծոմապահությունից ու պահքից հետո մահմեդականները մաքրված և ռամազան ամսվա խորհուրդների ներգործության տակ են: Սա ոչ միայն Պաղեստինի, այլ համայն կեղեքված ազգերի շահերի պաշտպանության օրն է: Կեղեքված ազգերն Իրանի նման պետք է ապստամբեն, պայքարեն և գետնին տապալեն բռնակալներին և գաղութարարներին: Ցանկացած ազգ և ժողովուրդ իր հողի վրա ազատ ապրելու իրավունք ունի և ոչ մեկ այլ ազգ կամ պետություն չպետք է կեղեքի ու հարստահարի այլոց: Ղոդսի օրը մեծ խորհուրդ ունի: Այն բարոյական և Ֆիզիկական համախմբվածության, ազգային-ազատագրական պայքարի, անարդարի դեմ արդարի հաղթանակի կոչ է, որին պարտավոր են միանալու աշխարհի բոլոր ծիգերում բնակվող մահմեդականները: Քանզի նրանց սրբազան պարտքն է պայքարել իսլամի թշնամիների դեմ: 

Ներկայումս տարբեր երկրներում բնակվող մահմեդականները յուրովի են մեծարում այդ օրը` կազմակերպելով տարբեր մրցույթներ, համահավաքներ և երթեր, սակայն երբեք չպետք է մոռանալ, որ այս սրբազան տոնակատարության համար մենք պարտական ենք ԻԻՀ հիմնադիր և իսլամական հեղափոխության լուսահոգի առաջնորդ Իմամ Խոնեյնուն:


10:44 - 20/05/2020    /    համար : 750133    /    ցուցադրության քանակը : 57