20/09/2020

հայերեն فارسی

ԴԱՆԴԱՂ ՎԱԽՃԱՆ Ջահելության իմ հասակից ամաչեցի, կյանք չէ սա, Իմ կյանքի մեջ ջահելության առիթ չկա, պահ չկա, Երկու օրվա լինելությունն բեզարեցրեց ինձ լրիվ, Փա¯ռք Արարչին, որ այս կյանքում անմահության ահ չկա: Երբ աչք բացի, լալիս էր միշտ երկինք պատած ամպը սև, Այս կողմերում ուրախության, խնդության վառ ջահ չկա, Թախծելով ու մշտատխուր ∙ուցե դանդաղ վախճանվեմ, Բայց շա¯տ ափսոս, որ այս ձևով անմիջական մահ չկա: Ես ապտակով իմ երեսը չեմ պահի ջերմ ու կարմիր, Մեր խնջույքում ալ ∙ավաթից կարմրատակած մարդ չկա, Պահապան շան դիմակով, տե°ս, ի±նչ ∙ելեր են դարանել, Այո, խոջա, հովիվների մահակից էլ ահ չկա: Ափսոս ծաղկանց ջան բլբուլին, հե¯յ, Շահրիար, Որ աշնահար պարտեզներում էլ քաղցրահունչ ձա¯յն չկա... Շահրիար
Բովանդակություն
Clock
News > Սուրբ Զահրայի համարձակությունը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Սուրբ Զահրայի համարձակությունը

Մեր կողմից նշված ընդհանրությունները  բացառություններից զուրկ ընդհանրություններ են, որոնց լավագույն և ամենավառ հաստատումը սբ. Զահրայի և սբ. Զեյնաբի պատմական օրինակն է: Դա իրականում մի զարմանահրաշ պատմություն է: Սբ. Ալի և սբ. Զահրա զույգը մարդկությանը ցույց տվեց, թե ինչպես կարելի է չտրվել նյութապաշտության ու հարստության ձգտմանը: 

Մի կողմից նրանք իսկապես ապացուցեցին, որ հարստության, փողի և ապրուստի առումով բոլորովին ուշադրություն չէին դարձնում Ֆադաքի պարտեզին: Մյուս կողմից` ըստ իսլամի պատմական իրականության (իհարկե այս պատմությունն առավել ընդունված է սունի մահմեդականների մոտ), սբ. Զահրան մեծ Մարգարեի վաճխանվելու պահերին շատ էր լալիս: Մարգարեն ինչ որ բան ասաց սբ. Զահրային և վերջինս սկսեց ավելի ուժգին լաց լինել: Մի փոքր անց Մարգարեն դարձյալ ինչ որ բան շշնջաց և սբ. Զահրան իսկույն լռեց և ուրախացավ: Հետագայում, երբ նրան հարցրեցին, թե Մարգարեն ինչ էր ասում, նա պատասխանեց. ՙԱռաջին անգամ հայրս ինձ ասաց, որ ընդմիշտ հեռանում է կյանքից: Իսկ երկրորդ անգամ` որ շուտով իրեն եմ միանալու: Իմ ուրախությունը հենց դրանով էր պայմանավորված՚: 

Այս ամենից բացի, մենք գիտենք, որ նա հիվանդ էր և գամված էր անկողնուն: Նա շատ լավ գիտեր, որ այլևս երկար կյանք չունի և հենց այդ միջոցին էլ ՙՖադաքը՚ նվեր ստացավ: Այն որպես կալվածք սբ. Զահրայի համար որևէ արժեք չուներ, սակայն Զահրայի կողմից անչափ արժևորվում էր, որպես ոտնահարված իրավունքի վերականգնում: Վերականգնված իրականության և իրավունքի առումով Զահրան այնքան կարևորեց այդ պարտեզը, որ գնալով Մեդինայի մզկիթ, հաշեմի ցեղի և իր կողմնակից մի քանիսի հետ խալիՖի ներկայությամբ ելույթ ունենալով` գետնին տապալեց հակառակորդին և պաշտպանեց իր իրավունքները: Իսկ ինչո՞ւ նա չվախեցավ, արդյոք դա չէ՞ր հակասում իսլամական դաստիարակությանը կամ արդյո՞ք դա սազական էր կնոջը: Արդյո՞ք տգեղ չէ, երբ մահմեդական կինը գալիս է Մեդինայի մզկիթ և հազարավոր մարդկանց ներկայությամբ վիճաբանում և պաշտպանում է իր իրավունքները: Ոչ, բոլորովին էլ տգեղ չէ, այլ` սեփական իրավունքների պաշտպանություն: Զահրան իր արարքով ապացուցեց, որ երբ մարդը գիտի, որ մի քանի օր հետո հրաժեշտ է տալու կյանքին, ամբողջապես հրաժարվում է աշխարհիկ և նյութեղեն բաներից: Սա մարդու իրավունքների պաշտպանության և ճշմարտության հաստատման լավագույն օրինակներից է: 

Ուսուցումն ու դաստիարակությունն իսլամում

Շահիդ Օսթադ Մորթեզա Մոթահարի


08:50 - 20/05/2020    /    համար : 750119    /    ցուցադրության քանակը : 26